From Wikipedia, the free encyclopedia
Ut queant laxis, Հովհաններս Մկրտչին նվիրված կաթոլիկ շարական, որ գրված է լատիներեն և ավանդաբար վերագրվում է Պավել Դիակոյին։ Շարականի երաժշտության հեղինակը Գվիդո դ'Արեցցոն է (11-րդ դարի սկիզբ)[1]։ Օրհներգի առաջին տան յուրաքանչյուր տողի առաջին վանկից կազմված է երաժշտական այբուբենը։ Կաթոլիկ եկեղեցում ավանդույթ է դարձել պատարագի ժամանակ այս երգը երգելը։
Օրհներգի առանձնահատկությունն այն է, որ յուրաքանչյուր տողի առաջին վանկը նախորդից մեկ տոն ավելի բարձր է։ 11-րդ դարում Գվիդո դ'Արեցցոն հորինել է համակարգ, ըստ որի տողի առաջին վանկերը պահպանվում էին, իսկ տոները բարձրանում՝ ուտ (հետագայում փոխարինել է դոյի), ռե, մի, ֆա, սոլ, լա։ Սկզբում երգում էին վեց անուններով։ Միայն 18-րդ դարում ստեղծվեց սին՝ Sancte Ioannes անվան առաջին տառերով։ Քանի որ փակ վանկ՝ ուտ երգելն ավելի դժվար էր և գեղեցիկ չէր, 17-րդ դարում Ջովաննի Բատիստա Դոնին, այն փոխեց դոյի (լատին․՝ Dominus)[2]:
Առաջին տուն՝
Ut queant laxis
resonare fibris,
Mira gestorum
famuli tuorum,
Solve polluti
labii reatum,
Sancte Iohannes.
Մոտավոր թարգմանություն՝ Որպեսզի քո ծառաներն ամբողջ ձայնով կարողանան գովերգել քո հրաշագործությունները, մաքրիր մեղքից նրանց բերանները, սուրբ Հովհաննես։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.