The Game (անգլ. թարգմանաբար՝«Խաղ»), հոգեբանական խաղ, որի նպատակն է խուսափել բուն խաղի մասին մտածելուց։ Խաղի մասին միտքը նշանակում է պարտություն, որի մասին, խաղի կանոններին հետևելով, պետք է հայտարարվի ամեն անգամ, երբ դա տեղի ունենա։

Thumb
Աղջիկը, ով հայտնում է, որ պարտվել է

Խաղի տարբերակների մեծ մասում հնարավոր չէ հաղթել։ Խաղացողը կարող է միայն փորձել չպարտվել այնքան ժամանակ, որքան կարող է։ 2010 թվականի դրությամբ այն խաղացել են միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում[1][2][3][4][5]։

Խաղի ընթացք

Կանոններ

Խաղի միայն երեք հայտնի կանոն կա[1][6][7][8]

  1. Աշխարհում բոլորը խաղում են Խաղը․ (Սա այլընտրանքային ձևով արտահայտվում է այսպես. «աշխարհում բոլորը, ովքեր գիտեն Խաղի մասին, խաղում են Խաղը»)։ Ոչ մեկ չի կարող հրաժարվել Խաղը խաղալուց, խաղալու համար համաձայնություն չի պահանջվում, և ոչ ոք երբեք չի կարող դադարեցնել խաղալը։
  2. Երբ մտածում ես Խաղի մասին, պարտվում ես։
  3. Պարտվելու մասին պետք է հայտարարել առնվազն մեկ անձի (օրինակ՝ «Ես պարտվել եմ» ասելով)։

Կանոնները չեն սահմանում, թե երբ է ավարտվում խաղը։ Այնուամենայնիվ, տարբերակներից մեկը պնդում է, որ խաղը կավարտվի, երբ Մեծ Բրիտանիայի վարչապետը հեռուստատեսությամբ հայտարարի, որ խաղն ավարտված է։

Խաղի մարտավարություն

Որոշ խաղացողներ մշակել են մարտավարություն, որի միջոցով մնացած խաղացողներին ստիպում են մտածել Խաղի մասին և դրանով իսկ պարտվել։ Նրանք դա անում են՝ գրաֆիտի գրելով՝ «The Game» բառերով հասարակական վայրերում, թղթադրամների վրա կամ բարձրաձայն ասելով «The Game»[5]:

Արձագանք

Խաղը նկարագրվել է որպես դժվար և զվարճալի խաղալու համար, ինչպես նաև անիմաստ, մանկական և կատաղեցնող[9]։ Որոշ համացանցային ֆորումներ, ինչպիսիք են Something Awful-ը և GameSpy-ը, և մի քանի դպրոցներ արգելել են Խաղը[10][11]։

Տես նաև

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.