Selena Gomez & The Scene խմբի սկավառակագրություն
From Wikipedia, the free encyclopedia
Selena Gomez & The Scene խմբի սկավառակագրություն, ամերիկյան Selena Gomez & The Scene փոփ խմբի սկավառակագրությունը, որը ներառում է երեք ստուդիական, մեկ ռեմիքսների ալբոմ, յոթ սինգլ և յոթ երաժշտական տեսահոլովակ։ 2009 թվականի սեպտեմբերի 29-ին խումբը թողարկել է իր առաջնաելույթային Kiss & Tell ալբոմը, որը Billboard 200 հիթ-շքերթում առաջնաելույթ է ունեցել 9-րդ հորիզոնականում, իսկ 2010 թվականի մարտին Միացյալ Նահանգներում ստացել է ոսկե հավաստագիր։ Ալբոմի երկրորդ «Naturally» սինգլը ԱՄՆ-ում հայտնվել է թոփ 30-ում, Նոր Զելանդիայում, Կանադայում, և Գերմանիայում՝ թոփ 20-ում, իսկ Իռլանդիայում և Մեծ Բրիտանիայում՝ թոփ 10-ում։ ԱՄՆ -ում և Կանադայում երգը ստացել է պլատինե կարգավիճակ։ Երկրորդ ալբոմը՝ A Year Without Rain-ը թողարկվել է 2010 թվականի սեպտեմբերի 17-ին։ Ալբոմը թողարկվել է երկու սինգլով․ «Round And Round» և «A Year Without Rain»։ Երրորդ ալբոմը՝ When the Sun Goes Down-ը թողարկվել է 2011 թվականի հունիսի 28-ին։ Ալբոմի լիդ սինգլը՝ «Who Says»-ը թողարկվել է նույն տարվա մարտի 14-ին։ «Love You Like a Love Song» երգը թողարկվել է ալբոմի թողարկման օրը՝ որպես երկրորդ սինգլ։ Երգը Billboard 200 հիթ-շքերթում հայտնվել է երրորդ հորիզոնականում և առաջին տասնյակում է մնացել մեկ ամբողջ ամիս։ 2012 թվականի տվյալներով ծումբը վաճառել է ավելի քան 5 միլիոն ալբոմ և սինգլ ամբողջ աշխհարում։