From Wikipedia, the free encyclopedia
Samsung Galaxy S6 (SM-G920, SM-G925, SM-G928), սմարթֆոն վեցերորդ սերնդի Galaxy S, թողարկել է Samsung Electronics, 2015 թվականի մարտի 1 Բարսելոնա քաղաքում MWC միջազգային ցուցահանդեսում[1]։ Միևնույն ժամանակ 2015 թվականի օգոստոսի 15 ներկայացվել է Galaxy Unpacked 2015 ցուցահանդեսում Samsung Galaxy S6 Edge+ սմարթֆոնը[2]։ Սմարթֆոնի hետևի վահանակն ամբողջովին պատրաստված է մետաղից, ունի 16 մեգապիքսելանոց հիմնական տեսախցիկ, մատնահետքի սկաներ և իմպուլսային սենսոր։
Samsung Galaxy S6 | |
---|---|
Արտադրող | Samsung Electronics |
Էկրան | S6/S6 Edge 5.1 դյուրմ S6 Edge+ 5.7 դյուրմ Quad HD Super AMOLED |
Տեսախցիկ | 16 MP |
Պրոցեսոր | Exynos 7420 Octa-core (չորս միջուկանի Cortex-A57 2.1 ԳՀց և չորս միջուկանի Cortex-A53 1.5 ԳՀց) |
Օպերատիվ հիշողություն | S6/S6 Edge 3 ԳԲ LPDDR4 S6 Edge+ 4 ԳԲ LPDDR4 |
Հիշողության քարտ | բացակայում է |
Մշտական հիշողություն | S6/S6 Edge 32/64/128 ԳԲ |
Մարտկոց | 2550/2600/3000 միլիամպեր ժամ |
Քաշ | 138/132/153 գրամ |
Հաջորդ | Samsung Galaxy S7 |
Սմարթֆոնը կառավարվում է 64-բիթանոց ութմիջուկանի Exynos 7420 պրոցեսորով, կատարելով 14 նմ տեխնոլոգիական պրոցես և ունի արագացնող գրաֆիկական Mali-T760 պրոցեսոր։ Ընկերությունը սմարթֆոնը պետք է թողարկեր նաև Snapdragon 810 պրոցեսորով, սակայն փորձերի ընթացքում այն շատ ուժեղ տաքանում էր։ Օպերատիվ հիշողությունը կազմում է 3 ԳԲ S6 և 4 ԳԲ S6 Edge ու S6 Edge+։ Սարքը ունի 32,64 և 128 ԳԲ մշտական հիշողություն։ Մարտկոցի հզորությունը կազմում է 2550 միլիամպեր ժամում, նաև ունի անլար լիցքավորման հնարավորություն։ Էկրանը պատրաստված է նոր Quad HD Super AMOLED տեխնոլոգիայով։ Հեռախոսի էկրանը հնարավորություն ունի ցուցադրել պիքսելների խտությունը 577 ppi (պիքսել դյուրմում)։
Օպերացիոն համակարգը Samsung Galaxy S6 համար հանդիսանում է Android 5.0.2 Lollipop, վերամշակված Samsung TouchWiz ինտերֆեյսի հետ միասին։ Ավելի ուշ հասանելի է դարձել Android 6.0 Marshmallow[3][4] տարբերակը։ 2017 թվականի մարտին սմարթֆոնը թարմացվեց մինչև Android 7.0 Nougat տարբերակը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.