From Wikipedia, the free encyclopedia
S/2003 J 23, Յուպիտերի անկանոն բնական արբանյակներից է, ունի հակադարձ շարժում։ Հայտնաբերվել է Հավայան համալսարանի աստղագետների խմբի կողմից, որը ղեկավարում են Սքոթ Շեփարդը և Դևիդ Ջուիտը, հայտնաբերման մասին հայտնվել է 2003 թվականի փետրվարի 6-ին[1][2]։ 2018 թվականի դրությամբ հանդիսանում է Յուպիտերի ամենահեռավոր արբանյակը։
S/2003 J 23 | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Հայտնաբերվել է | 6 փետրվար 2003[1][2] թ. (Սքոթ Շեփարդի կողմից) |
Բացարձակ մեծություն (H) | 23,6[3] |
Հեռավորությունը Յուպիտեր | 22 740 000 կմ[3] |
Ուղեծրային տվյալներ | |
Էքսցենտրիսիտետ | 0,3931[3] |
Սիդերիկ պարբերություն | 700,538 օր[3] |
Ուղեծրային արագություն | 2,19 կմ/վ (հաշվարկված) |
Թեքվածություն | 148.85° (խավարածրի հարթության նկատմամբ) 148.643° (Յուպիտերի հասարակածի նկատմամբ)[3] |
Ֆիզիկական հատկանիշներ | |
Շառավիղ | ~1 կմ (ենթադրված) |
Զանգված | ~1,5×1013 կգ (ենթադրված) |
Միջին խտություն | 2,6 գ/սմ3 (ենթադրված) |
Ալբեդո | 0,04 (ենթադրություն) |
Մթնոլորտային տվյալներ |
S/2003 J 23 ունի մոտ 2 կմ տրամագիծ, և պտտվում է Յուպիտերի շուրջ միջինում 22 740 000 կմ հեռավորության վրա, 700,538 օրվա ընթացքում[3]։ Արբանյակի ուղեծրի թեքումը կազմում է 148.85° խավարածրի հարթության նկատմամբ (148.643° Յուպիտերի հասարակածի նկատմամբ), իսկ էքսցենտրիսիտետը 0,3931 է[3]։
Արբանյակը պատկանում է Պասիֆեի խմբին, որի արբանյակները ունեն հակադարձ շարժում, հեռավորությունը մոլորակից ընկնում է 22,8 - 24,7 գիգամետր միջակայքում, իսկ ուղեծրի թեքումը 144,5° - 158,3° միջակայքում։
S/2003 J 23 արբանյակը այլևս չի դիտարկվել հայտնաբերման պահից, և այժմ համարվում է կորսված[4][5][6][7]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.