![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/78/Qrcode_wikipedia_fr_v2clean.png/640px-Qrcode_wikipedia_fr_v2clean.png&w=640&q=50)
QR-կոդ
From Wikipedia, the free encyclopedia
QR-կոդ (անգլ.՝ Quick Response code՝ արագ արձագանքի կոդ, կրճատ՝ QR code), մատրիցային կոդ (երկչափ շտրիխ կոդ), նախագծվել և ներկայացվել է 1994 թվականին «Denso-Wave» ընկերության կողմից Ճապոնիայում՝ ավտոմոբիլային արդյունաբերության համար։
QR-կոդը մեքենայական ընթերցվող օպտիկական պիտակ է, որը պարունակում է տեղեկություններ նրա մասին, ինչին կցված է։ Գործնականում QR-կոդերը հաճախ պարունակում են տվյալներ հայտնաբերողի կամ հետախուզողի համար և մատնանշում են կայք կամ հավելված։
Արագ արձագանքման համակարգը (անգլ.՝ QR system) հայտնի դարձավ ավտոմոբիլային արդյունաբերության սահմաններից դուրս` շնորհիվ արագ ընթեռնելիության և պահեստավորման ավելի մեծ կարողությունների` համեմատած ստանդարտ UPC շտրիխների հետ։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/78/Qrcode_wikipedia_fr_v2clean.png/640px-Qrcode_wikipedia_fr_v2clean.png)
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/ca/Qr-pushkin.jpg/320px-Qr-pushkin.jpg)