From Wikipedia, the free encyclopedia
PuTTY, բաց կոդով համակարգչային ազատ ծրագիր, որը նախատեսված է SSH, Telnet, rlogin հաղորդակարգով հեռակա համակարգը կառավարելու համար։ Ի սկզբանե ստեղծված է եղել Մայքրոսոֆթ Վինդոուզ օպերացիոն համակարգի համար, բայց ավելի ուշ հասանելի է դարձել նաև Unix-անման համակարգերի համար։ Ծրագրավորման փուլում են նաև Mac OS X համակարգի տարբերակը։ Բացի դրանից կան ոչ պաշտոնական տարբերակներ հեռախոսների համար։ Ծրագիրը թողարկվում է MIT արտոնագրով։
Տեսակ | ծրագիր, terminal emulator?, SSH client?, terminal client? և ազատ և բաց ծրագրային ապահովում |
---|---|
Հեղինակ | Սայմոն Թեթհեմ |
Նախագծումը՝ | Սայմոն Տեթհեմ[1] |
Գրված է՝ | C[2] |
ՕՀ | Microsoft Windows, Linux, Mac OSX |
Առկա է | անգլերեն |
Լույս տեսավ՝ | 1998 |
Կարդագող ֆայլերի ֆորմատ | PuTTY Private Key (generic)? և PuTTY Private Key (v2)? |
Ստեղծվող ֆայլերի ֆորմատ | PuTTY Private Key (generic)? և PuTTY Private Key (v2)? |
Զարգացման կարգավիճակ | ակտիվ |
Արտոնագիր | MIT արտոնագիր[3] |
Կայք | Պաշտ. կայք |
Ելակոդ | կոդով ծրագրակազմ|Բաց ծրագրային կոդով |
PuTTY Վիքիպահեստում |
PuTTY-ն լայն տարածում է ստացել իր փոքր չափսի, հարուստ ֆունկցիոնալի ինչպես նաև անմիջական մեկնարկի համար (ինստալյացիայի կարիք չունի)։ Ծրագիրը SSH թունելի միջոցով կարող է օգտագործվել նաև որպես լոկալ պրոքսի, որը ամբողջությամբ կոդավորում է մուտքային և ելքային բոլոր միացումները սերվերի հետ կապ հաստատելիս. այդ իսկ պատճառով արգելված է դրա օգտագործումը որոշ երկրներում[4]։ PuTTY-ն բաղկացած է մի քանի անկախ մոդուլներից, որոնք հաճախակի օգտագործվում են անկախ ծրագրավորողների կողմից որպես իրենց ծրագրի մի մաս։ Օրինակ Filezilla-ում՝ PuTTYgen և PSFTP մոդուլները։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.