Procter & Gamble
From Wikipedia, the free encyclopedia
The Procter & Gamble Company ([ðə ˈprɔktə ænd ˈɡæmbl ˈkʌmpənɪ], P&G «Procter & Gamble»), ամերիկյան անդրազգային ընկերություն, սպառողական ապրանքների համաշխարհային շուկայի առաջատարներից մեկը։ Ընկերության բաժնետոմսերը հաշվի են առնվում Դոու Ջոնսի արդյունաբերական ցուցանիշի հաշվարկի ժամանակ։ Ընկերությունը Fortune 500-ի ցանկում 34-րդն է (2016 թվական)։ P&G-ն աշխարհի խոշորագույն գովազդատունը, ընկերության գովազդային ծախսերը գերազանցում են 8 միլիարդ դոլարը։ Ընկերության գլխավոր գրասենյակը գտնվում է Ցինցինատիում (Օհայո նահանգ)։
Procter & Gamble | |
---|---|
Տեսակ | բիզնես ձեռնարկություն, ձեռնարկություն և հանրային ընկերություն |
Հիմնադրված է | հոկտեմբերի 31, 1837 |
Հիմնադիր | William Procter? և James Gamble? |
Վայր | Ցինցինատի, Օհայո, ԱՄՆ և Օհայո, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Տնօրեն | Jon Moeller? |
Արդյունաբերություն | դեղամիջոցների արտադրություն և fast-moving consumer goods? |
Ընդհանուր ակտիվներ | ▲ $127,136 միլիարդ (2016)[1] |
Հասույթ | $65,299 млрд (2016)[1] |
Գործառնական շահույթ | ▲ $13,441 միլիարդ (2016)[1] |
Զուտ շահույթ | ▲ $10,604 միլիարդ (2016)[1] |
Աշխատողների թիվ | 105 000 մարդ (2016)[2] |
Դուստր ընկերություններ | Gillette?, Ferrara Candy Company?, Braun?, Wella?[3], Clairol?[3], Procter & Gamble - Rakona?, Procter & Gamble (Belgium)?, Procter & Gamble (Germany)?, Procter & Gamble (France)?, Tide Cleaners? և OUAI? |
Կայք | pg.com(անգլ.) |
Բորսա | NYSE: PG և 4852 |
Procter & Gamble Վիքիպահեստում |
Ընկերությունն ունի ներկայացուցչություններ 70 երկրներում, նրանց արտադրանքը վաճառվում է 180 երկրներում։ Ռուսաստանում P&G-ի ներկայացուցչությունը բացվել է 1991 թվականին, ներկայումս ընկերությանը պատկանում է չորս տարածաշրջանային գրասենյակ և երկու գործարան։ Գլխավոր ռուսական գրասենյակը գտնվում է Մոսկվայում։
Մտնում է ԱՄՆ-ի գլոբալ առաջնորդության կոալիցիան կազմող շուրջ 500 ընկերությունների և ոչ կառավարական կազմակերպությունների խմբի մեջ[4]։