From Wikipedia, the free encyclopedia
Pokémon Go, խաղալու համար ազատ, տեղակայման վրա հիմնված, բազմաթիվ օգտատերեր ունեցող, իրապատում խաղ Pokémon շարքից։ Ստեղծվել է Niantic ընկերության կողմից և սկզբում նախագծվել է ԱՄՆ-ի, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի համար 2016 թվականի հուլիսի 6-ին[7]։ Այն հասանելի է iOS և Android օպերացիոն համակարգերի համար։ Թողարկումից ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում մեծ հայտնիություն է ձեռք բերել և մեծացրել Pokémon ապրանքանիշի սեփականատեր հանդիսացող Nintendo ընկերության արժեքը մինչև 8 միլիարդ դոլարի[8]։
Pokémon Go-ի յուրահատկությունը վիրտուալ կերպարների վերադրումն է իրական աշխարհի վրա։ Խաղը խրախուսում է ճանապարհորդել փողոցներում պոկեմոններ որսալու նպատակով, տնից դուրս գալ և շփվել այլ խաղացողների հետ։ Դրանով հաղթահարվում են երիտասարդության խնդիրները` նստակյաց կյանքը և իրական կյանքում հասարակությունից և շփումներից խուսափելը։ Հիմնվելով free-to-play մոդելի վրա` խաղը խրախուսում է օգնող, սակայն ոչ պարտադիր ներխաղային գնումները։ Խաղում գոյություն ունեն առաջին սերնդի բոլոր պոկեմոնները, որոնց շարքում առաջնային են Բուլբազավրը, Չարմանդերը և Սքուիրթլը։
Pokémon GO-ն առաջարկում է խաղացողներին պոկեմոնների մարզիչների դերում հանդես գալ, որոնց պետք է բռնել և մարզել հետագա մարտերի համար ուրիշ մարզիչների պոկեմոնների դեմ։ Սկզբում խաղացողը պատրաստում է իր կերպարը` կարգավորելով իր տեսքի մանրամասները միքանի տարբերակներից ընտրելու եղանակով։ Մինչ խաղացողը շարժվում է իրական աշխարհում, նրա կերպարը ճամփորդում է քարտեզում GPS համակարգի օգտագործման շնորհիվ։ Եթե մոտակայքում պոկեմոն է գտնվում, խաղը տեղեկացնում է այդ մասին և առաջարկում գտնել նրան` օգտագործելով սմարթֆոնի կամ պլանշետի տեսախցիկը։ Պոկեմոնի կերպարը վերադրվում է շրջակա աշխարհի պատկերի վրա, որը ստացվում է տեսախցիկից։ Ընդ որում` արարածի տեսակը կախված է տեղակայքի մասին տեղեկությունից։ Այդ իսկ պատճառով էլ, օրինակ, ջրային պոկեմոնները հանդիպում են գետերի և շատրվանների մոտ։ Իրական գումարի դիմաց ստացվող պոկեմետաղադրամներով (անգլ.՝ pokecoins) իրականացվում են օգտակար իրերի ներխաղային գնումներ, որոնք արագացնում են խաղացողի առաջընթացը։ Նման գնումները պահոցում են լինում, որը տեղավորում է 500 իրեր։
Հանդիպելով վայրի պոկեմոնի` խաղացողը պետք է նրան բռնի` նրա վրա գցելով վիրտուալ թակարդը` պոկեբոլը։ Պոկեմոններն ունեն բռնվելու դժվարության տարբեր աստիճաններ, որը նշվում է նրանց շուրջը ստեղծված շրջանի գույնով, որտեղ խաղացողը պետք է գցի պոկեբոլը։ Կանաչ շրջանով արարածները մնում են պոկեբոլի մեջ, նարնջագույնները կարող են ազատվել, իսկ կարմիրները` կարող են ազատվել և փախչել։ Յուրաքանչյուր պահի հնարավոր է լուսանկարել պոկեմոնին իր շրջակա միջավայրում։ Հաջողակ որսի դեպքում պոկեմոնը խաղացողի հավաքածուի մեջ է ընդգրկվում, և խաղացողը ստանում է ներխաղային արժույթներ` «աստղային փոշի» և կոնֆետներ, որոնք անհրաժեշտ են պոկեմոնների մեծացման համար։ Պոկեմոններ ստանալու այլ տարբերակ է նրանց ձվերը և ինկուբատոր գնելը, որում մեծանում է արարածը։ Ընդ որում` պոկեմոնի տեսակը կախված է հաղթահարված իրական տարածությունից. ինչքան շատ է խաղացողը ման գալիս ոտքով (տրանսպորտով փոխադրումը չի հաշվվում), այդքան ավելի հզոր պոկեմոն ձվից դուրս կգա։ Հեռավորությունը տարբերակվում է 2 կմ-ից (տալիս է խաղում թույլ խաղացողներ, ինչպիսիք են Պիկաչուն կամ Չերմանդերը) մինչև 10 կմ (հնարավորություն է տալիս ստանալու Օնիքս, Կաբուտո և այլն)։ Կարելի է նաև գնել խայծ, որոնց վրա կգան վայրի պոկեմոնները` հեշտացնելով նրանց որսը։
Պոկեմոններին կոնֆետներով կերակրելով և «աստղային փոշի» ծախսելով` խաղացողը ստանում է պոկեմոնի զարգացման հնարավորություն` նրա պարամետրերի մեծացում կամ անցում մեկ այլ ձևի։ Պարզ ուժեղացումը մեծացնում է առողջության պահուստը և մարտի ընթացքում ստացած վնասվածքների մակարդակը վերականգնում։ Պոկեմոնի ձևի փոփոխման (էվոլյուցիա) համար անհրաժեշտ է շատ կոնֆետներով կերակրել, հաճախ` 25, 50 և 100` կախված ձևից։ Մեջիկարպի նման պոկեմոնները հատուկ դեպքերում կարող են պահանջել մի քանի հարյուր կոնֆետներ էվոլյուցիայի համար, ինչը կոմպենսացվում է ստացած ձևի ուժով։ Բացի այդ` արարածը կարող է էվոլյուցիա ունենալ անվճար, եթե խաղացողը նույն տեսակի շատ պոկեմոններ է բռնել, ինչով պարգևատրվում է բռնելու նրա ջանքերը։
Մարտերում հաջողությունը գնահատվում է պոկեմոնի երկու հիմնական պարամետրերով. մարտական հզորություն (անգլ.՝ Combat Power) և առողջության միավորներով (անգլ.՝ Hit Points)։ Հաղթող պոկեմոնը հավաքածու է վերադառնում 1 միավոր առողջությամբ և հասանելի է դառնում նոր մենամարտերի համար հատուկ ըմպելիքի օգտագործումից հետո, որը վերականգնում է նրա առողջությունը մինչև հնարավոր մաքսսիմալ մակարդակ։
Նոր պոկեմոններ բռնելով կամ մեծացնելով, մարտերին մասնակցելով և նրանց զարգացնելով` խաղացողը վիրտուալ կերպով մեծացնում է իր զարգացման մակարդակը և ստանում նոր հնարավորություններ։ Նա ի վիճակի է լինում ավելի հզոր պոկեմոններ բռնել, իսկ «վարձատրությունը» մեծանում է։ 5-րդ մակարդակ հասնելու դեպքում նա կարող է միանալ մարզիչների երեք խմբերից մեկին, որոնք մարտերի ժամանակ միմյանց դեմ են մրցում։ Բացի այդ` յուրաքանչյուր խումբ ունի իր տեսակետը պոկեմոնների մասին. «Խիզախությունը» (անգլ.՝ Valor) ուշադրություն է դարձնում ֆիզիկապես ուժեղ պոկեմոններ զարգացնելուն, «Խորհրդավորները» (անգլ.՝ Mystic) վստահ են, որ պոկեմոնները հաղթում են մտքի ուժով, իսկ «Բնազդը» (անգլ.՝ Instinct) կարծում է, որ հաղթանակի գաղտնիքը թաքնված է զգացմունքների մեջ։
Իրական աշխարհի բազմամարդ վայրերում տեղակայված են պոկեկանգառները (անգլ.՝ Pokestops), որտեղ կարելի է գտնել արժեքավոր իրեր։ Իսկ «մարզասրահներում» (անգլ.՝ Gyms) կարելի է մարտահրավեր նետել պոկեմոնների այլ մարզիչների։ Մարզիչը իր պոկեմոններին միայն այդպիսի վայրերում կարող է մարզել։ Ինչքան շատ են պոկեմոններն այնտեղ լինում, այդքան ավելի ուժեղ է դառնում նրանց պաշտպանությունը։ Եթե վարկանիշը հավասարվում է զրոյի, հաղթողները իրենց են վերցնում մարզասրահը` մեծացնելով իրենց ազդեցությունը[9][10]։
Գաղափարն առաջացել է 2014 թվականին Nindeto-ից Սատորու Իվատայի և The Pokémon Company-ից Ցունեկաձու Իսահարայի մոտ ապրիլի 1-ին։ Այդ ժամանակ Google-ը կատակի տեսքով հրապարակել է հոլովակ, որում ցուցադրվում է Google Maps-ի ապագա ֆունկցիաները` հավելյալ իրականությունը պոկեմոններով, որոնց կարելի էր բռնել` շրջագայելով աշխարհում[12]։ Պարզվեց, որ դա ավելին է, քան կատակ. Pokémon Company-ն, Google-ը և Nintendo-ն ներդրեցին 30 միլիոն դոլար Niantic, Inc.-ի մեջ, որպեսզի այդ հնարավորությունները լիովին իրականություն դառնան[13]։ Այդ ընտրությունը նրանով է հիմնավորվում, որ Niantic-ը, որը հիմնադրվել է 2010 թվականին որպես Google-ի ստարտ-ափ, հավելյալ իրականությամբ խաղեր ստեղծելու փորձ ձեռք բերի։ Ստեղծվածն ուներ Ingress անվանումը և հանդիսանում էր մի խաղ, որտեղ խաղացողների երկու խմբեր մրցում են իրական աշխարհի մշակութային վայրերի տիրապետման համար[14][15]։ «Pokémon-ի մարտավարական հայտնագործումները Niantic-ում ճանապարհ են բացում դեպի հասարակության հեռախոսային փորձ, որը աշխարհը դեռևս չի տեսել»,- հաղորդել է Իսահարան 2015 թվականի հոկտեմբերին[13]։
Ոչ սովորական խաղի մասին, որը պետք է համադերեր իրականությունը վիրտուալ աշխարհի հետ և որը ստացել էր Pokémon GO անվանումը, հայտարարվեց 2016 թվականի հունվարին։ Նախագծի հանդեպ ուշադրությունը մեծացնելով` NIantic-ը իր բլոգում 2016 թվականն անվանեց հավելյալ իրականության տարի[16]։ Մարտին սկսեցին Pokémon GO-ի փորձարկումները Ճապոնիայում. խաղացողներն արդեն կարողանում էին բռնել պոկեմոններին, նրանց ձվից հանել և պոկեստոպներ ու «մարզասրահներ» գտնել տեսարժան վայրերի մոտ, ինչպիսիք են պատմական հուշարձանները[17]։ Ապրիլին թեստավորումը ընդլայնվեց Ավստրալիայում և Նոր Զելանդիայում[18], իսկ մայիսին` ԱՄՆ-ում[19]։ Փորձարկումների հետևանքով հունիսին ծրագիրը պատրաստողները լուսանկարելու ֆունկցիա ավելացրին[20]։ Վերջնական թողարկումը տեղի ունեցավ հուլիսի 6-ին ԱՄՆ-ում, Ավստրալիայում և Նոր Զելանդիայում[21]։ Խաղը թողարկվեց Գերմանիայում հուլիսի 13-ին[22], Մեծ Բրիտանիայում հուլիսի 14-ին[23] և Իտալիայում, Իսպանիայում և Պորտուգալիայում հուլիսի 15-ին։ հաջորդ օրը Pokémon Go-ն թողարկվեց ավելի քան 20 եվրոպական երկրներում և Գրենլանդիայում։ Հուլիսի 17-ին թողարկվեց Կանադայում[24]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.