PRISM (հետախուզական ծրագիր)
From Wikipedia, the free encyclopedia
PRISM (Program for Robotics, Intelligents Sensing and Mechatronics), ԱՄՆ-ի պետական ծրագիր, որով հետևում են մարդկանց էլեկտրոնային փոստերին, առցանց գործունեությանը և ընդհանրապես, համացանցում արված ամեն գործողության։ Այն վերահսկվում է ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության կողմից 2007 թվականից։ Պաշտոնապես համարվում է բացարձակ գաղտնի[1]։
Լայն մասսաներին այս ծրագրի գոյության մասին հայտնի դարձավ 2013 թվականի հունիսի 6-ին, երբ PRISM գաղտնի հետախուզական ծրագրի տեսաբացիկներից հրատարակվեցին Վաշինգտոն Փոստ և «Գարդիան» ամսագրերում[2][3]։
Վաշինգտոն Փոստի՝ 2010 թվականի տվյալներով, ամեն օր ԱԱԳ-ի տվյալների հավաքագրման համակարգը (այդ թվում նաև՝ PRISM) որսացել և ձայնագրել են մոտավորապես 1,7 մլրդ հեռախոսային խոսակցություններ և էլեկտրոնային հաղորդագրություններ[4][5][6][7] և կատարել գրեթե 5 մլրդ[8] արձանագրություն ամբողջ աշխարհում բջջային կապի օգտատերերի շարժի վերաբերյալ։