Oomph!- ը (արտասանվում է Ումֆ[1][2], գերմանական հայտնի ռոք-խումբ է, որը համարվում է Neue Deutsche Härte օրիգինալ ուղղվածության հիմնադիրը Ինդաստրիալ-մետալ ոճում։ Խումբը հիմնվել է 1989 թվականին Գերմանիայի Վոլֆսբուրգ քաղաքում։ Խմբի ավելի քան 20-ամյա գործունեության ընթացքում կազմի փոփոխություններ չեն եղել։

Արագ փաստեր Ումֆ, Հիմնական տվյալներ ...
Ումֆ
Thumb
Հիմնական տվյալներ
Երկիր{{{2}}} Գերմանիա, Վոլֆսբուրգ
ԺանրերNeue Deutsche Härte
Industrial-metal
Electronic Body Music
Գործունեություն1989–ներկա
ԼեյբլGun Records, Columbia, Sony BMG , Virgin Schallplatten
Կայքwww.oomph.de
Անդամներ
Դերո Գոյ
Անդրեաս Քրեփ
Ռոբերտ Ֆլյուքս
 Oomph! Վիքիպահեստում
Փակել

Խմբի պատմությունը

Oomph! խումբը հիմնադրվել է 1989 թվականին Գերանիայի Ստորին Սաքսոնիա նահանգի Վոլֆսբուրգ քաղաքում Դերո Գոյի, Ռոբերտ Ֆլյուքսի և Անդրեաս Քրեփի կողմից։ Իրենց առաջին Oomph! ալբոմը լույս տեսավ 1992 թվականին EMB ոճով և թողարկվել է Jor's Machinery լեյբլում։ Երկրորդ՝ «Sperm» ալբոմից սկսած սկսեցին ստեղծագործել Guitar-Driven Metal ուղղության մեջ։ «Sperm»-ը հանդիսանում է Ինդաստրիալ Մետալի Neue Deutsche Härte ուղղվածության առաջին ալբոմը աշխարհում[3]։

1999 թվականին խմբին զուգերգում է գերմանացի հայտնի երգչուհի, «Պանկ-Ռոքի Մայր» Նինա Հագենը, որի հետևանքն է դառնում Fieber սինգլը, նկարահանվում է նաև տեսահոլովակ։ Հետագայում խումբը խոստովանում է, որ այդպիսի հաջողության մասին նրանք չէին էլ կարող երազել։

2004 թվականին, արդեն Sony BMG-ին պատկանող Supersonic Records ձայնագրման ստուդիայից լույս է տեսնում իրենց ամենահաջողված «Augen Auf!» սինգլը, որը Գերմանիայում ճանաչվեց տարվա լավագույն հիթը և դարձավ ՖԻՖԱ 2005-ի պաշտոնական սաունդթրեքի հիմնական մասը։

2007 թվականին թողարկվում է Oomph!-ի առաջին պաշտոնական տեսաերիզը՝ «Rohstoff. Live in Berlin», ապա 2008-ին ձայնագրվեց խմբի հոբելյանական տասներորդ Monster ալբոմը, որին 2010-ին հաջորդեց «Truth or Dare» անգլերեն հավաքածուն, որում տեղ գտան խմբի վերջին տարիների լավագույն երգերը[4], որից հետո, ապրիլի 24-ից մինչ հոկտեմբերի 22-ը խումբը մեկնեց համերգային շրջագայության Եվրոպայով։ Խմբի անդամները իրենց երկրպագուներին խոստացել են նոր ալբոմ թողարկել մինչ 2011 թվականի վերջը[5]։ Քրապի խոսքերով, համեմատած վերջին ալբոմների ապագա ալբոմի երաժշտությունը շատ ավելի ծանր է լինելու։ 2011 թ. մարտի 8-ին Դերոն, խմբի պաշտոնական բլոգում, հրապարակել է նոր ալբոմի երգերի անվանումները, որոնց որոշ մասըկթողարկվի միայն սինգլներում[5] Նոր "Des Wahnsinns Fette Beute" ալբոմը կթողարկվի 2012 թ. մայիսի 18-ին, որից հետո խումբը կմեկնի համանուն համերգային շթջագայության Եվրոպայով[6]։ Նոր ալբոմի ներկայացումը տեղի ունեցավ մայիսի 24-ին Մոսկվայում[7]։

Կազմ

Հիմնական կազմ

Կենդանի ելույթների ժամանակ

  • Հագեն (բասս-կիթառ)(2002-ից)
  • Էլ Ֆրիդե - ստեղնային(2012-ից)
  • Օկուսա - պերկուսսիա(2012-ից)
  • Սիլվեստրի - (հարվածային)(2012-ից)

Նախկինում կենդանի ելույթների մասնակիցներ

  • Թոբի (բաս-կիթառ) (1995 - 2001)
  • Լեո (հարվածային) (1995 - 2012)

Երգերի բառեր

Բոլոր երգերի խոսքերի հեղինակն է խմբի ավագ ու վոկալիստ Դերոն։ Շատ երգերի տեքստերի մեջ շոշափվում են սիրո, ատելության, տառապանքի, սարսափի ու մխիթարանքի թեմաները։ Երգերում շատ են նաև աթեիստական տրամադրությունները, ուր ասվում է թե «կրոնը մարդու ամենավատ թուլությունն է»։

Սկավառակագրություն

Ալբոմներ

Thumb
Dero
Thumb
Flux

Հավաքածուներ

Տեսաերիզներ

Սինգլներ

Thumb
Crap
  1. Ich bin du (1991)
  2. Der neue Gott (1993)
  3. Breathtaker (1993)
  4. Sex (1994)
  5. 3+1 (1994)
  6. Ice-Coffin (1995)
  7. Gekreuzigt (1998)
  8. Unsere Rettung (1998)
  9. Das weisse Licht (1999)
  10. Fieber (1999, feat. Nina Hagen)
  11. Niemand (2001)
  12. Supernova (2001)
  13. Augen Auf! (2004)
  14. Brennende Liebe (2004, feat. L'Âme Immortelle)
  15. Sex hat keine Macht (2004)
  16. Gott ist ein Popstar (2006)
  17. Das letzte Streichholz (2006)
  18. Die Schlinge (2006, Apocalyptica–յի հետ միասին)
  19. Gekreuzigt 2006 (2006)
  20. Träumst Du (2007, feat. Marta Jandová)
  21. Wach auf! (2008)
  22. Labyrinth (2008)
  23. Sandmann (2009)
  24. Zwei Schritte Vor (2012)

Տեսահոլովակներ

  • 1994 - Sex
  • 1995 - Ice-Coffin
  • 1998 - Gekreuzigt
  • 1998 - Gekreuzigt Remix
  • 1999 - Das Weisse Licht
  • 1999 - Fieber (feat. Nina Hagen)
  • 2001 - Supernova
  • 2001 - Swallow
  • 2001 - Niemand
  • 2004 - Augen Auf!
  • 2004 - Brennende Liebe (feat. L'âme Immortelle)
  • 2004 - Sex hat keine Macht
  • 2006 - Gott ist ein Popstar
  • 2006 - Das letzte Streichholz
  • 2006 - Die Schlinge (feat. Apocalyptica)
  • 2006 - God is a Popstar (Gott ist ein Popstar- ի անգլերեն տարբերակը)
  • 2006 - Gekreuzigt 2006
  • 2006 - The Power Of Love
  • 2007 - Träumst Du (feat. Marta Jandová)
  • 2007 - Wach Auf! (Alien vs Predator 2 ֆիլմի սաունդթռեկ)
  • 2008 - Labyrinth
  • 2008 - Beim Ersten Mal Tut's Immer Weh
  • 2009 - Sandmann
  • 2010 - Ready or not (Augen Auf!-ի անգլերեն տարբերակը)
  • 2012 - Zwei Schritte vor

Հետաքրքիր փաստեր

  • Oomph! խումբը արգելված է Մեծ Բրիտանիայում որոշ երգերում տեղ գտած հակաեկեղեցական տեքստերի պատճարով։
  • Երգերի բոլոր տեքստերը գրում է խմբի ղեկավար ու վոկալիստ Դերո Գոյը։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Տես նաև

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.