![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/bb/Nintendo_Headquarters_-_panoramio.jpg/640px-Nintendo_Headquarters_-_panoramio.jpg&w=640&q=50)
Nintendo Software Planning & Development Division
From Wikipedia, the free encyclopedia
Nintendo Software Planning & Development Division, հիմնականում կրճատվում է դառնալով Nintendo SPD, նախկին ճապոնական ենթակառուցվածք, որը զբաղվել է ուսումնասիրությամբ, պլանավորմամբ և մշակմամբ, տեղակայված է եղել Nintendo-ի գլխավոր գրասենյակում՝ Կիոտո քաղաքում։ Ենթակառուցվածքը բաժանված է եղել երկու մասի՝ մի մասը ընկերության այլ մշակողների հետ զբաղվել է պլանավորմամբ և ծրագրային ապահովումների մշակմամբ, իսկ երկրորդ մասը զբաղվել է դիզայներական և ծրագրային ապահովման մշակմամբ, որը հիմնականում կրել է փորձական երևույթ։ Ենթակառուցվածքը ստեղծվել է 2003 թվականի վերակառուցման արդյունքում և իրար միացվեցին Nintendo R&D1 և Nintendo R&D2։
Nintendo Software Planning & Development Division | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | ձառնարկության բաժին և տեսախաղեր մշակող |
Հիմնադրված է | սեպտեմբերի 30, 2003 |
Հիմնադիր | Սատորու Իվատա |
Վայր | Կիոտո, Ճապոնիա և Կիոտո, Ճապոնիա |
Երկիր | ![]() |
Արդյունաբերություն | տեսախաղերի արդյունաբերություն |
Մայր ընկերություն | Նինթենդո |
Նախկին | Nintendo Research & Development 1? և Nintendo Research & Development 2 |
Սեփականատեր | Նինթենդո |
Խումբը հիմնականում զբաղվում է նորարարական խաղերի մշակման, ինչպես նաև այլ մշակող խմբերին օգնության տրամադրմամբ[1]։ SPD և SDD խմբերը իրենց հերթին բաժանված են եղել 4 խմբերին, որոնք իրարից առաձին զբաղվել են տարբեր նախագծերի մշակմամբ[2]։
2015 թվականի սեպտեմբերին Nintendo SPD-ն միացվել է Nintendo-ի այլ ենթակառուցվածքին՝ Entertainment Analysis & Development (EAD), այսպիսով կազմելով Nintendo Entertainment Planning & Development[3][4]։