ռեփեր From Wikipedia, the free encyclopedia
Նաթան Ջոն Ֆեյերշթեյն (անգլ.՝ Nathan John Feuerstein, մարտի 30, 1991, Գլավդին, Միչիգան, ԱՄՆ), ավելի հայտնի իր NF բեմական անունով (ոճավորված որպես NF), ամերիկացի ռեփեր, երգիչ և երգերի հեղինակ։ Նա 2014 թվականին թողարկել է իր NF մինի ալբոմը Capitol CMG լեյբլի տակ, որը նրա համար բեկումնային է դարձել Billboard -ի չարտերում։ Նա թողարկել է երեք ստուդիական ալբոմ. Mansion-ը 2015 թվականին, 2016 թվականին Therapy -ն և 2017 թվականին Perception-ը, որն իր դեբյուտն է ունեցել Billboard 200 №1 չարտում։ Perception ալբոմի «Let You Down» սինգլը համաշխարհային ճանաչում է բերել նրան՝ հայտնվելով միջազգային չարտերում և երեք անգամ արժանացել պլատինե կոչման։
NF | |
---|---|
Նաև հայտնի է որպես | NF |
Ծնվել է | մարտի 30, 1991 (33 տարեկան) Գլավդին, Միչիգան, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | ռեփ և հիփ հոփ |
Մասնագիտություն | երգիչ, երգերի հեղինակ և ռեփեր |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Capitol Records և Capitol Christian Music Group? |
Կայք | nfrealmusic.com |
NF (rapper) Վիքիպահեստում |
NF-ը ծնվել է[1] Գլեդվին քաղաքում՝ Միչիգան նահանգում 1991 թվականի[2] մարտի 30-ին[3][4]։ Նրա ծնողները բաժանվել են, իսկ Նաթանին դաստիարակել է մայրը այնքան ժամանակ, մինչև որ հայրը Նաթանին տարել է իր մոտ, որովհետև Նաթանը և նրա քույրերը նախկին կնոջ բոյֆրենդի կողմից ենթարկվում էին ֆիզիկական բռնության[5]։ Նրա մայրը մահացել է 2009թ. թմրանյութի գերդոզավորումից, և այդ առիթով NF-ը նրան նվիրել է իր «How Could You Leave Us» երգը[6]։ Նա 2009 թվականին ավարտել է Գլեդվինի միջնակարգ դպրոցը և խաղացել է բասկետբոլի ակումբում[7]։ NF-ը իր կարիերան սկսել է կերպարվեստի փառատոնի ժամանակ, որը կազմակերպվել է Կանտոնի Connection եկեղեցում՝ Միչիգան նահանգում[8]։
Ֆեյերշթեյնը հայտարարել է, որ փոքր ժամանակ ռեփը նրա համար փրկություն էր։ 2010 թվականի նոյեմբերի 29-ին Ֆեյերշթեյնը ինքնուրույն թողարկել է իր դեբյուտային ստուդիական Moments ալբոմը՝ իր իսկական անունով։ 2012 թվականին Ֆեյերշթեյնի ստեղծագործությունը գրավել է Xist Music լեյբլի ուշադրությունը։ Հայտարարվել է NF-ի համանուն մինի ալբոմի թողարկման մասին, բայց լեյբլի շուրջ ծագած վեճը Xist-ի հետ, դարձել է նրանց բաժանման պատճառը, և մինի ալբոմի թողարկումը չեղարկվել է[8]։ Չնայած սրան, NF-ը իր Xist MOVE Vol 1 ալբոմների հավաքածուում թողարկել է «Only One» երգը Շուրի Վիլյամսի մասնակցությամբ։ 2013 թվականի նոյեմբերի 4-ին Նեյթ Ֆեյերշթեյն կեղծանունով թողարկել է «Beautiful Addiction» սինգլը։
2014 թվականին Ֆեյերշթեյնը պայմանագիր է ստորագրել Capitol CMG-ի հետ մինչև իր NF մինի ալբոմի թողարկելը[8]։ Billboard-ում այս նախագիծը դարձել է նրա բեկումնային թողարկումը, քանի որ ինքը զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը Christian Albums չարտում, 4-րդը՝ Top Gospel Albums-ում և 15-րդը՝ Top Rap Albums-ում[9][10]։ Այս մինի ալբոմը գնահատվել է Jesus Freak Hideout-ի և New Release Tuesday-ի կողմից՝ արժանանալով երեքուկես աստղային միավորներից երկուսին[11][12]։ CCM ամսագիրը գնահատել է մինի ալբոմը և նրան շնորհել է չորս աստղ[13]։ Իր դեբյուտային Mansion ստուդիական ալբոմը թողարկվել է 2015 թվականի մարտի 31-ին՝ Capitol CMG լեյբլում[14]։
Նրա «Intro» երգը ներառվել է Madden NFL 06 տեսախաղի սաունդթրեքում[15]։ NF-ի երգերը հեռարձակվել են ESPN, VH1, Showtime հեռուստաալիքներով, NBC-ի Չիկագոյի Ոստիկանները հեռուստասերիալում, Գրիմ և Կապույտի Երանգները հեռուստասերիալներում, Fox-ի Empire-ի եզրափակիչ եթերաշրջանի թրեյլերում։ Նրա «Intro» թրեքի երաժշտական տեսահոլովակի պրեմիերան տեղի է ունեցել MTV.com-ի գլխավոր էջում, ինչպես նաև տեսահոլովակը հայտնվել է MTVU-ում, AbsolutePunk-ում, 2DOPEBOYZ-ում, Raps & Hustles-ում, և The College Dropouts-ում։
Նրա երկրորդ ստուդիական՝ Therapy Session ալբոմը թղարկվել է 2016 թվականի ապրիլի 22-ին։ 2016 թվականի ապրիլի 8-ին թողարկվել է «I Just Wanna Know» սինգլը, իսկ 2016 թվականի ապրիլի 22-ին՝ «Real»-ը։ Նրա ոճը համեմատել են ռեփերների հետ, ինչպիսիք են՝ Լոջիքը և Էմինեմը։ «Warm Up»-ը թողարկվել է որպես ոչ ալբոմային սինգլ 2016 թվականի սեպտեմբերի 8-ին[16]։
2017 թվականի հոկտեմբերի 6-ին NF-ը թողարկել է իր երրորդ ստուդիական՝ Perception ալբոմը[17]։ Billboard 200-ի չարտում ալբոմը իր դեբյուտն ազդարարել է № 1 համարով՝ դառնալով առաջին ալբոմը ալբոմային չարտի առաջին հորիզոնականում[18]։ Հաջորդ շաբաթ «Let You Down»-ը դարձել է նրա առաջին սինգլը Hot 100-ում՝ դեբյուտելով 87-րդ հորիզոնականում[19]։ Perception-ի հաջողությունից հետո նա հայտարարել է, որ սկսելու է հյուրախաղերով հանգես գալ 2018 թվականի կեսերին Logic և Kyle ռեփերների հետ[20]։
2016թ. Therapy Session-ը արժանացել է Dove Award մրցանակին՝ տարվա լավագույն հիփ-հոփ ռեփ ալբոմ անվանակարգում[21]։ «I Just Wanna Know» երգը արժանացել է Dove Award մրցանակին՝ որպես տարվա երգ, որը ձայնագրվել է հիփ-հոփ ռեփ ոճում[22]։
NF-ը քրիստոնյա է, բայց իրեն չի համարում քրիստոնյա ռեփեր։ Նա բաժանորդագրվել է քրիստոնեական ձայնագրման լեյբլին և նրա երաժշտությունը հայտնի է քրիստոնեական երաժշտական միջավայրում։ Չնայած սրան, նա իրեն համարում է «սովորական կատարող, որ ստեղծում է երաժշտություն բոլորի համար»[23]։ 2018 թվականի սեպտեմբերի 1-ին Ֆեյերշթեյնը ամուսնացել է Բրիջիտ Դորեմուսի հետ[24]։
Անվանում | Դետալներ | Մաքսիմալ հորիզոնականները չարտերում | Սերտիֆիկացիա | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
US | US
Christ. |
US Rap | AUS | BEL (FL) | CAN | DEN | NLD | NOR | SWE | |||
Moments (որպես Նեյթ Ֆեյերշթեյն) |
|
— | — | — | — | — | — | — | — | — | — | |
Mansion |
|
62 | 1 | 9 | — | — | — | — | — | — | — | 136,000+[19] |
Therapy Session |
|
12 | 1 | 1 | — | — | 43 | — | — | — | — | 122,000+[19] |
Perception | 1 | — | 1 | 73 | 108 | 14 | 8 | 82 | 10 | 22 | ||
"—" նշանակում է այն ռելիզները, որոնք չեն ընդգրկվել չարտերում կամ չեն թողարկվել այս տարածքում։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.