Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
"Né en 17 à Leidenstadt" (հայերեն՝ «Ծնված 17-ին Լայդենշթադթում»), Ժան-Ժակ Գոլդմանի՝ 1990 թվականին գրված երգը։ Այս երգը Fredericks Goldman Jones եռյակի նույնանուն դեբյուտային ձայնասկավառակի երրորդ սինգլն էր։ Թողարկվել է 1991 թվականի հուլիսին։ Այն երկու անգամ կատարել է միայն Գոլդմանը, կատարել են նաև Գոլդմանը, Քերոլ Ֆրեդերիքսը և Մայքլ Ջոնսը, յուրաքանչյուրը երգի իր յուրօրինակ տարբերակով։
«Né en 17 à Leidenstadt» | ||||
---|---|---|---|---|
Քերոլ Ֆրեդերիքս, Ժան-Ժակ Գոլդման, Մայքլ Ջոնսի սինգլը | ||||
«Fredericks Goldman Jones» ալբոմից | ||||
«Բ» կողմ | "Tu manques" | |||
Թողարկված | Հուլիս 1991 | |||
Ֆորմատ | CD սինգլ, 7" սինգլ | |||
Ձայնագրված | Ֆրանսիա | |||
Ժանր | փոփ | |||
Տևողություն | 3:50 | |||
Լեյբլ | Columbia | |||
Պրոդյուսեր | Էրիկ Բենցի, Ժան-Ժակ Գոլդման | |||
Քերոլ Ֆրեդերիքս, Ժան-Ժակ Գոլդման, Մայքլ Ջոնսի սինգլների ժամանակագրություն | ||||
|
Այս երգում երեք երգիչներ պատկերացնում են, որ 1918 թվականից հետո կարող էին լինել գերմանացիներ և նացիզմի ծաղկման շրջանում կարող էին ապրել (երգահանը՝ Ժան-Ժակ Գոլդմանը լեհական և հրեական արմատներ ունի, իսկ մայրը՝ գերմանական), կամ եթե լինեին հյուսիսային իռլանդացիներ, որոնք մղում էին քաղաքացիական պատերազմ, կամ եթե համերաշխություն ցուցաբերեին սևամորթների նկատմամբ, եթե ծնված լինեին սպիտակամորթ և հարուս Յոհանեսբուրգում, Հարավային Աֆրիկայում։
Երգը բարձրացնում է ընտրության և զբաղեցրած դիրքի մասին հարցեր։ Այն ավարտվում է ցանկությամբ, որ երբեք չընտրեն ճամբարը։
Լայդենշթաթը հորինված քաղաք է, որի անունը ստեղծվել է գերմաներեն das Leiden (տառապանք) և die Stadt (քաղաք) բառերից[1]։ Չնայած դրան՝ Հարավային Աֆրիկայում մի քաղաք կա, որը կոչվում է 'Լայդենբուրգ' (նույն իմաստն է կրում աֆրիկաանսում)։
Համաձայն Գոլդմանի խոսքերի՝ երգը ստեղծելը և ձայնագրել է բարդ է ընթացել։ Սկզբի մասը, որը կատարվում է դաշնամուրով, նա գրել է՝ ոգեշնչված լինելով ամերիկացի դաշնակահար Բրյուս Հորնսբիից[1]։
Երգը ներկայացված է որպես 1990 թվականին թողարկված Fredericks Goldman Jones ձայնասկավառակի երրորդ սինգլ[2], և երրորդ սինգլ նաև 2000 թվականին թողարկված Pluriel 90-96-ում[3]։ Անգլալեզու երկրներում երգը թողարկվել է երկլեզու տարբերակով (ֆրանսերեն / անգլերեն) և վերնագրվել է "Born in 1917 in Leidenstadt":
Ֆրանսիայում երգը 16 շաբաթ շարունակ մնացել է սինգլների պաշտոնական չարթում (թոփ 50)՝ 1991 թվականի հուլիսի 6-ին մինչև հոկտեմբերի 10 ընկած ժամանակահատվածում։ Այն սկսել է 33-րդ հորիզոնականից և հասել է 11-րդ հորիզոնականին 8-րդ շաբաթվա ընթացքում։ 9 շաբաթ շարունակել մնացել է թոփ 20-ի կազմում[4]։ "Né en 17 à Leidenstadt" երգը եռյակի չորրորդ հաջող սինգլն է "Nuit", "À nos actes manqués" և "1,2,3" երգերից հետո։
Երգի քավեր տարբերակը ներկայացրել են Մայքլ Լեկլերկը 2000 թվականին (գործիքային տարբերակ) և Le Collège de l'Esterel-ը 2002 թվականին[1]։
Չարթ (1991)[4] | Գրաված հորիզոնական |
---|---|
French SNEP Singles Chart | 11 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.