Սովորական դաշտամուկ (լատին․՝ Microtus arvalis), համստերանմանների ընտանիքի դաշտամկների ենթաընտանիքի կրծող կաթնասուն կենդանի։ Հայաստանում տարածված է բոլոր կլիմայական գոտիներում, հազվադեպ հանդիպում է նաև անտառներում և մերձարևադարձային կիսաանապատներում (830-3200 մ բարձրություններում)։ Բնակվում է խոպան տարածքներում, վարելահողերում, այգիներում, հացահատիկային և այլ մշակաբույսերի ցանքերում, թփուտներում, քարակույտերում, երբեմն՝ բնակավայրերում։

Մանրամասն տեղեկատվություն ՞Սովորական դաշտամուկ, Գիտական դասակարգում ...
Սովորական դաշտամուկ
Thumb
Սովորական դաշտամուկ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Կրծողներ
Ընտանիք Համստերանմաններ
Ցեղ Մոխրագույն դաշտամկներ
Տեսակ Սովորական դաշտամուկ
Լատիներեն անվանում
Microtus arvalis
(Pallas, 1778)
Հատուկ պահպանություն
Արեալ
Thumb


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS632856
NCBI47230

Փակել

Արտաքին կառուցվածք

Մարմնի երկարությունը մինչև 140 մմ է, պոչինը՝ 49 մմ, կենդանի զանգվածը՝ մինչև 55 գ։ Մեջքի մորթին մուգ գորշագույն է, փորինը՝ մուգ մոխրագույն։ Պոչը երկգույն է, վերևից՝ մուգ դարչնավուն, ներքևից՝ սպիտակավուն կամ դեղնավուն։ Հետին թաթի տակ կա 6 կոշտուկ։

Սննդառություն

Սնվում է բուսական կերով, երբեմն՝ միջատներով։

Կենսակերպ

Գաղութային կենդանի է։ Բները խորը չեն, ունեն բարդ ճյուղավորումներ։ Ձմռանը բույնը և բնուղիները կառուցում է անմիջապես ձյան շերտի տակ՝ հողի մակերեսին։

Բազմացում և զարգացում

Բազմանում է տարին 4-5 անգամ։ Հղիությունը տևում է 18-20 օր։ Ունենում է մինչև 11 ձագ։ Ակտիվ գործում է տարվա բոլոր եղանակներին։

Վնասում է գյուղատնտեսական բույսերին։ Մի շարք վարակիչ հիվանդությունների (ժանտախտ, տուլարեմիա և այլն) հարուցիչների կրող է։  

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սովորական դաշտամուկ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սովորական դաշտամուկ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ Thumb

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.