From Wikipedia, the free encyclopedia
MAC հասցե, (media access control address) նույնականացման եզակի ցուցիչ, նշանակվող ցանցային ինտերֆեյսի վերահսկիչի կողմից ցանցի ֆիզիկական սեգմենտում հաղորդակցության համար։ MAC հասցեները հիմնական IEEE 802 ցանցային տեխնոլոգիաների, Wifi և լարային կապի համար օգտագործվում են որպես ցանցային հասցեներ։ Տրամաբանորեн MAC հասցեները օգտագործվում են OSI մոդելի մեդիա հասանելիության կառավարման պրոտոկոլի ենթաշերտերում։
MAC հասցեները շատ հաճախ նշանակվում են ցանցային սարքի արտադրողի կողմից և պահպանվում են սարքի մեջ։ Եթե հասցեն նշանակված է արտադրողի կողմից, այն հաճախ ներկայացնում է արտադրողի նույնականացման գրանցված համարը։ Այն կարող է հայտնի լինել նաև որպես ցանցային սարքի հասցե (Ethernet hardware address) (EHA), սարքի հասցե (hardware address) կամ ֆիզիկական հասցե (physical address)։ Սա կարող է հակադրվել ծրագրավորված հասցեին, որտեղ սպասարկող սարքը NIC-ին ուղարկում է հրամաններ՝ օգտագործելու կամայական հասցե։
Ցանցային հանգույցը կարող է ունենալ մի քանի NIC-եր և դրանցից յուրաքանչյուրը՝ չկրկնվող MAC հասցե։
MAC հասցեները կազմում են մեկից երեք թվային տարածություններ, որոնք կառավարվում են էլեկտրոնիկայի ինժեներների ինստիտուտի կողմից (IEEE)։ MAC-48, EUI-48, և EUI-64. Էլեկտրոնիկայի ինժեներների ինստիտուտը պահանջում է EUI-48 և EUI-64 անվանումների ապրանքային նշանները, որտեղ EUI-ը Extended Unique Identifier հապավումն է (ընդլայնված եզակի նույնականացում)։
Ստանդարտ (IEEE 802) MAC-48 հասցեների տպագրման ֆորմատը մարդուն հասանելի կերպով իրենից ներկայացնում է 2 տասնվեցերորդական թվերի 6 խումբ, որոնք իրարից բաժանվում են գծերով` (-) կամ վերջակետերով՝ (։), ըստ խոսանցման հաջորդականության։ (Օրինակ՝ 01-23-45-67-89-ab 01։23։45։67։89։ab)։ Այս կառուցվածքը հաճախ օգտագործվում է նաև EUI-64-ում։ Մեկ այլ կոնվենցիա, որը օգտագործվում է ցանցային սարքերի կողմից, օգտագործում է 4 տասնվեցերորդական թվերի 3 խումբ, որոնք բաժանվում են կետերով՝ (.) (օրինակ՝ 0123.4567.89ab), կրկին ըստ խոսանցման հաջորդականության։[1]
Օրիգինալ IEEE 802 MAC հասցեն գալիս է օրիգինալ Xerox ցանցային հասցեագրման սխեման։[2]48 կամ 281,474,976,710,656 հավանական MAC հասցեներ։
Բոլոր երեք թվագրման համակարգերն էլ օգտագործում են նույն ֆորմատը և տարբերվում են միայն երկարությամբ ու ցուցիչով։ Հասցեները կարող են լինել կամ ունիվերսալ կերպով կառավարվող, կամ՝ լոկալ կառավարվող։
Ունիվերսալ կերպով կառավարվող հասցեները բացառիկ կարգով տրամադրվում են սարքին՝ արտադրողի կողմից։ Առաջին երեք օկտետները (փոխանակաման հաջորդականությամբ) ճանաչում են սարքը թողարկող ընկերությունը, այլ կերպ ասած՝ կազմակերպության բացառիկ ցուցիչ (անգլ.՝ Organizationally Unique Identifier) (OUI)[3][3]։
Ունիվերսալ կերպով և լոկալ կերպով կառավարվող հասցեները տարբերակվում են հասցեի ամենակարևոր բայթի երկրորդ ավելի քիչ կարևոր բիթի սահմանմամբ։ Այս բիթը հայտնի է որպես U/L բիթ, որը Universal/Local (ունիվերսալ/լոկալ) բառերի հապավումն է և որոշում է, թե ինչպես են հասցեները կառավարվում։ Եթե բիթը 0 է, հասցեն կառավարվում է ունիվերսալ կերպով։ Եթե բիթը 0 է, հասցեն կառավարվում է ունիվերսալ կերպով։ Եթե այն 1 է, ապա հասցեն կառավարվում է լոկալ կերպով։ Հասցեի 06-00-00-00-00-00 օրինակում ամենակարևոր բայթը 06 (hex) է, որի երկուական (binary) տարբերակն է 00000110, որտեղ երկրորդ ամենաքիչ կարևոր բիթը 1-ն է։ Ամեն դեպքում սա լոկալ կերպով կառավարվող հասցե է[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.