ավիաընկերություն From Wikipedia, the free encyclopedia
Lufthansa (հայ.՝ Լուֆթհանզա), Գերմանիայի և Եվրոպայի խոշորագույն ավիաընկերություններից մեկն է. ավիաընկերության անվանումը[6] ծագում է գերմանական «Luft» բառից, որը թարգմանաբար նշանակում է «օդ» և Hansa՝ Հանզեական լիգան է։ Օգտագործելով իր ֆրանկֆուրտյան և մյունիխյան հանգույցները, Լուֆթհանզանն ներկայումս թռիչքներ է իրականացնում 74 երկրների շուրջ 211 ուղղություններով[7]. հիմնականում չվերթներ իրականացնում է Եվրոպայում։ Ավիաընկերության չվերթը բաղկացած է 620 ինքնաթիռներից[8], և 2013 թվականի ավիաընկերությունը տեղափոխել է ավելի քան 104,5 միլիոն ուղևոր։ Ավիաընկերության գրասենյակը գտնվում է Քյոլն քաղաքում։ Ավիաընկերությունը հիմնադրվել է 1926 թվականի հունվարի 6-ին։ Ավիաընկերությունը դաշինք է կնքել Star Alliance-ի հետ 1977 թվականին։ Lufthansa-ի ավիացիոն ծառայությունները ներառում են լոգիստիկ, MRO (սպասարկում, նորոգում և կապիտալ վերանորոգում), քեյթրինգ, լրացուցիչ այլ ծառայություններ և խմբային գործառույթներ։ Վերջիններիս մեջ մտնում են նաև Lufthansa AirPlus, Lufthansa Aviation Training և IT ընկերություններ[9]։ Lufthansa-ն իր ամրագրումների և ուղևորների սպասարկման համակարգի բոլոր բաղադրիչները 1990-ականներին ամբողջությամբ հանձնել է արտաքին կառավարման՝ հանձնելով այն Ամադեուսին[10]։ Ընկերության կարգախոսն է. «Լուֆթհանզա. Թռչելու ավելի լավ տարբերակ չկա։»[11]։ Lufthansa-ն բրիտանական հեղինակավոր SKYTRAX-ի կողմից գնահատվել է որպես 5-աստղանի ավիաընկերություն՝ իր օդանավակայանի, ինչպես նաև օդանավերի և անձնակազմի սպասարկման որակի համար[12]։ 2020 թ.-ի մարտի 19-ին Լուֆթհանզան չեղյալ հայտարարեց իր թռիչքների 95 տոկոսը` COVID-19 համաճարակով պայմանավորված։ Այնուամենայնիվ, որպես եվրոպական առաջատար ավիաընկերությունների խումբ[13], Lufthansa- ն մշտապես դիմագրավել է ավիացիոն շուկայի մարտահրավերներին և անընդհատ արդիականացվել է։
2014 թվականի օգոստոսին, ավիաընկերության չվերթը բաղկացած էր հետևյալ ինքնաթիռներից[14]՝:
Օդանավի տեսակ | Գումար | Պատվերված | Տեղերի քանակ | Նշումներ | |||||
F | С | E | Y | Ընդհանուր | |||||
Airbus A319-100 | 32 | ||||||||
0 | 0 | 0 | 138 | 138 | |||||
Airbus A320-200 | 59 | 34 | 168 | 168 | |||||
Airbus A320neo | 0 | 60 | Անհայտ | ||||||
Airbus A321-100 | 20 | ||||||||
0 | 0 | 0 | 200 | 200 | |||||
Airbus A321-200 | 42 | 2 | |||||||
Airbus A321neo | 0 | 40 | Անհայտ | ||||||
Airbus A330-300 | 19 | - | |||||||
8 | 48 | 0 | 161 | 217 | |||||
165 | 221 | ||||||||
Airbus A340-300 | 19 | - | 8 | 48 | 0 | 165 | 221 | ||
36 | 197 | 241 | |||||||
0 | 44 | 222 | 266 | ||||||
Airbus A340-600 | 24 | ||||||||
34 | |||||||||
236 | 151 | 270 | |||||||
Airbus A350-900 | 0 | 25 | Անհայտ | ||||||
Airbus A380-800 | 12 | 2 | 8 | 98 | |||||
420 | 526 | Առաքումը կտևի մինչև 2015 թվականը | |||||||
Boeing 737-300 | 9 | ||||||||
0 | 0 | 0 | 140 | 140 | |||||
Boeing 737-500 | 14 | ||||||||
120 | 120 | ||||||||
Boeing 747-400 | 19 | - | |||||||
8 | 80 | 0 | 242 | 330 | |||||
66 | 278 | 352 | |||||||
0 | 67 | 322 | 389 | ||||||
Boeing 747-8I | 14 | 5 | |||||||
8 | 92 | 0 | 262 | 362 | |||||
80 | 298 | 386 | |||||||
32 | 244 | 364 | |||||||
Boeing 777-9X | 0 | 34 | Անհայտ | ||||||
Ընդամենը | 283 | 202 |
2006 թվականին ընկերությունը փոխադրել է ավելի 53,43 միլիոն ուղևոր[15]։ Lufthansa ավիաընկերության հասույթը 2006 թվականին կազմել է € 19,85 մլրդ, իսկ մաքուր շահույթը € 803 միլիոն։ Լուֆթհանզան թռիչքներ է իրականացնում Ֆրանկֆուրտից Երևան[16]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.