J2000.0, ընթացիկ էպոխայի անվանում աստղագիտության մեջ։ Էպոխան դա որոշակի ժամանակի պահ է, որի համար ճշգրիտ որոշված են աստղագիտական կոորդինատները և ուղեծրի էլեմենտները, և որի վրա հիմնվելով հաշվարկվում են այլ ուղեծրային տվյալները, այս կամ այն մարմնի դիրքը կանխագուշակելու համար։

Ժամանակի ընթացքում անճշտությունները և սխալանքները կուտակվում են, ստեղծելով ավելի ու ավելի մեծ սխալանք մարմնի դիրքի որոշման ժամանակ։ Անցյալում աստղագետները և աստղագետների խմբերը սահմանում էին էպոխան իրենց հարմարությունից ելնելով, սակայն հիմա այն որոշված է միջազգային համաձայնագրով։ Այսպիսով ամբողջ աշխարհի աստղագետները կարող են համագործակցել ավելի արդյունավետ։

Այս պահին, միջազգային համաձայնագրով սահմանված էպոխան է՝ J2000.0:

Հուլիական ամսաթիվ՝

  • 2451545,0 հուլիական օր, կամ կեսօր 1 հունվարի 2000 թվական։

Այս ամսաթիվը և ժամանակը համարժեք են՝

  • 11:59:27,816 1 հունվարի 2000 թվական Միջազգային ատոմային ժամանակով (TAI)[1]։
  • 11:58:55,816 1 հունվարի 2000 թվական Միջազգային համակարգված ժամանակով (UTC)[2]։

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.