![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/28/EAN-13-ISBN-13.svg/langhy-640px-EAN-13-ISBN-13.svg.png&w=640&q=50)
Գրքի միջազգային ստանդարտ համար
From Wikipedia, the free encyclopedia
Գրքի միջազգային ստանդարտ համար (ԳՄՍՀ) կամ ISBN (անգլերեն՝ International Standard Book Number)՝ գրքի առևտրային տարբերակիչ[1] եզակի ապրանքանիշ համար։ ISBN համակարգը ստեղծվել է Միացյալ Թագավորությունում 1966 թ., գրավաճառներ և գրենական պիտույքների վաճառողներ W.H. Smith-ի կողմից։ Այն ստեղծված էր իբրև 9-նիշ Գրքի Ստանդարտ Համարակալման (Standard Book Numbering, SBN) կոդ և օգտագործման մեջ էր գտնվում մինչև 1974 թ.։ 1970 թ. այն ընդունվեց որպես միջազգային ստանդարտ ISO 2108։ Նման համարային տարբերակիչ է պարբերականների Գրանցման համարի միջազգային ստանդարտը (International Standard Serial Number, ISSN), որը համարակալում է պարբերական հրատարակությունները, ինչպիսիք են, օրինակ, ամսագրերը։ 2007 թ. Հունվարի 1-ից, ISBN ը բաղկացած է 13 թվանշանից՝ ինչպես Բուկլանդի EAN-13-ը[2]։ Ստանդարտի համար պատասխանատու է ISO TC 46/SC 9 ենթակոմիտեն։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/28/EAN-13-ISBN-13.svg/220px-EAN-13-ISBN-13.svg.png)