![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/09/IPhone_SE_%25283rd_generation%2529_vector.svg/langhy-640px-IPhone_SE_%25283rd_generation%2529_vector.svg.png&w=640&q=50)
IPhone SE (3-րդ սերունդ)
From Wikipedia, the free encyclopedia
iPhone SE (3-րդ սերունդ) (SE - Special Edition, երբեմն անվանում են iPhone SE 3 կամ iPhone SE 2022), Էփլ ընկերության սմարթֆոն։ «Apple»-ը iPhone SE երրորդ սերունդը ներկայացրել է 2022 թվականի մարտի 8-ին, որը հաջորդում է IPhone SE 2-րդ սերնդին։ Նախնական պատվերները սկսել են 2022 թվականի մարտի 11-ից, որից հետո հեռախոսը թողարկվել է 2022 թվականի մարտի 18-ին[1][2][3]։
iPhone SE (3-րդ սերունդ) | |
---|---|
![]() | |
Արտադրող | Apple |
Էկրան | 4.7 դյում, IPS LCD |
Տեսախցիկ | 12 Մեգափիքսել, ƒ/1.8, Smart HDR, կարող է ձայնագրել 4K տեսանյութ մինչև 60 կադր/վրկ արագությամբ |
Օպերացիոն համակարգ | iOS 15 |
Պրոցեսոր | Apple A15 Bionic |
Օպերատիվ հիշողություն | 4 ԳԲ |
Հիշողության քարտ | 64, 128, 256 ԳԲ |
Ցանցեր |
|
Չափս | 138,4×67,3×7,3 մմ |
Քաշ | 144 գ |
Սերիա | iPhone |
Նախորդ | iPhone SE (2-րդ սերունդ) |
Ուրիշ | App Store, iTunes Store, iCloud |
Սկզբնական գին |
|
Երրորդ սերունդը 15-րդ սերնդի iPhone-ի մի մասն է՝ iPhone 13-ի և բոլոր տարբերակմերի հետ միասին։ iPhone SE 2022-ը թողարկվել է 429 ամերիկյան դոլար մեկնարկային գնով՝ 30 դոլարով ավելի, քան իր նախորդը։
Երրորդ սերնդի մոդելն ունի նույն չափսերն ու ձևը, ինչ իր նախորդը, ինչպես նաև iPhone 13 շարքի ներքին սարքաշարը, ներառյալ A15 Bionic համակարգը չիպի վրա։ Դրա պատճառով սմարթֆոնը օգտատերերի կողմից հակասական արձագանքներ է ստացել[4]։
iPhone SE (3-րդ սերունդը) ի սկզբանե պետք է լիներ iOS 15.4[5].