Վերջին կինոհերոսը (1993) – «I’ll be back… Ha! Bet you didn’t expect me to say that!»՝ «Ես կվերադառնամ։ Գրազ գանք՝ դու չէիր սպասում, որ ես դա կասեմ»,
6-րդ օր (2000) – «I may be back…»՝ «Հնարավոր է՝ ես վերադառնամ»,
Տերմինատոր 3. Մեքենաների ապստամբությունը (2003) – «She’ll be back» և «I’m back!»՝ «Նա կվերադառնա» և «Ես վերադարձա»,
Անզուսպները 2 (2012) – արտասանվում է «I’m back» արտահայտությունը և հետո «I’ll be back»․ «Ես վերադարձա» և «Ես կվերադառնամ»։ Օդանավակայանում կրակոցների պահին Շվարցնեգերի հերոսը ասում է այս խոսքը․ «Ես արագ գնամ փամփուշտների հետևից և վերադառնամ», ինչին Բրյուս Ուիլիսի հերոսը պատասխանում է․ «Չարժե, ես կգնամ։ Դու արդեն բավականաչափ վերադարձել ես»,
«Կանգնի՛ր, թե չէ իմ մայրը կկրակի» (1992)․ այս արտահայտությունն օգտագործում է Էստել Գետտիի հերոսը՝ Տուտի Բամովսկին, երբ նա սպառնում է Պառնելին․ «Այսօրվա համար վերջ, բայց հիշե՛ք, ես դեռ կվերադառնամ», ինչին Սիլվեստր Ստալոնեի հերոսի պատասխանում է, թե այդպես խոսում են տերմինատորները,
«Տղան Էնսինոյից» (Սառած կալիֆոռնիացին) (1992)․ արտահայտությունն օգտագործում է գլխավոր հերոսներից մեկը՝ Լինքը,
«Արկածներ որոնելիս» (1996)․ արտահայտությունն օգտագործում է Վան-Դամի հերոսը,
«Շնաձկների ցունամի։ Արթնացում»․ արտահայտությունն օգտագործում է Աղջիկ-Քիբորգն ամուսին փնտրելու նպատակով հոր լաբորատորիայից փախչելիս։
«Վերջին բոյսկաուտը»․ արտահայտությունն օգտագործում է Դեյմոն Ուեյանսի հերոսը ֆիլմի եզրափակի տեսարանում։
2010 թվականի Կալիֆոռնիայում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևն իր այցելության ժամանակ հանդիպել է Առնոլդ Շվարցենեգերին, որն այդ պահին զբաղեցնում էր նահանգի ղեկավարի պաշտոնը։ Հանդիպումից հետո հրաժեշտ տալիս Ռուսաստանի նախագահն ասել է․ «I’ll be back», և ավելացրել․ «Hasta la vista, baby»։ Շվարցենեգերն իր թվիթթերյան էջում նշել է, որ Մեդվեդևի այդ քայլն իրեն դուր է եկել[2]։