From Wikipedia, the free encyclopedia
Huawei Honor 8, սմարթֆոն Honor սերիայի ութերորդ սերունդը, թողարկվել է Huawei ընկերության կողմից 2016 թվականին։
Պրոցեսոր | Hisilicon Kirin 950: 4×2,3 Գհց (ARM Cortex-A72) + 4×1,8 ԳՀց (ARM Cortex-A53) |
---|---|
Օպերատիվ հիշողություն | 4 ԳԲ |
Մշտական հիշողություն | 32 կամ 64 ԳԲ |
Մարտկոց | 3000 միլիմամպեր |
Նախորդ | Huawei Honor 7 |
Հաջորդ | Huawei Honor 9 |
Սմարթֆոնը աշխատում է ութ միջուկանի Hisilicon Kirin 950: 4×2,3 Գհց (ARM Cortex-A72) + 4×1,8 ԳՀց (ARM Cortex-A53) պրոցեսորով, 16 նմ ճարտարապետությամբ։ Որպես գրաֆիկական պրոցեսոր օգտագործվում է Mali-T880MP4[1][2]։ Ուժակուտակիչի հզորությունը կազմում է 3000 միլիամպեր։ Սմարթֆոնը ունի 32 կամ 64 ԳԲ մշտական ներքին հիշողություն, և 4 ԳԲ օպերատիվ հիշողություն[3][4][5][6][7][8]։ 5․2 դյուրմ, 1080x1920 պիքսել թույլտվությամբ։ Էկրանը ծածկված է 2,5D ապակիով[3][7]։
Հետևի վահանակում գտնվում են հիմնական երկու տեսախցիկները, յուրաքանչյուրը 12 մեգապիքսել թույլտվությամբ[3][7]։ Տեսախցիկներից մեկը նկարում է սև ու սպիտակ նկարներ, իսկ երկրորդը RGB սենսորի շնորհիվ լուսանկարում է գունավոր պատկերներ։ Նկարելու գործողությունից հետո երկու նկարները միաձուլվում են մեկը մյուսի հետ, դրանով իսկ բարձրացնելով որակը[3][7][9][10]։ Տեսանկարահանումը իրականացվում է Full HD ֆորմատով։ Բացի հիմնական տեսախցիկներից, առջևի վահանակում առկա է 8 մեգապիքսելանոց տեսախցիկ[11][12]։
Honor 8-ը ունի ներկառուցված խոսակցական ձայնարձագիչ, լուսադիոտային ցուցիչ, մատնահետքի սենսորային սկաներ, ինֆրակարմիր վահանակ, որը թույլ է տալիս սմարթֆոնը օգտագործել որպես հեռակառավարման վահանակ, NFC ցուցիչ։ Սմարթֆոնը ունի հիբրիդային Սիմ-քարտի համար նախատեսված դաշտ, որտեղ միաժամանակ հնարավոր է տեղադրել մեկ կամ երկու SIM –քարտ, հիշողության microSD-քարտի հետ միասին, (առավելագույն ծավալը մինչև 128 ԳԲ)։ Այլ սարքերի հետ տվյալների սինխրոնիզիացիայի համար, ինչպես նաև մարտկոցի լիզքավորման Type-C ստանդարտ։ Honor 8-ի աջակցում է արագ լիցքավորման QuickCharge համակարգը։
Բացի այդ, մատնահետքի սկաները ունի «խելացի կոճակ» ֆունկցիան, որի շնորհիվ մի քանի անգամ սեղմելով կոճակի վրա կարող եք բացել նախընտրելի ծրագիր[1][3][5][6][11][12][13][14]։ Սմարթֆոնի չափսերն են, երկարությունը 145․5 մմ, լայնությունը 71 մմ, հաստությունը7․5, քաշը 153 գ։ Honor 8-ի կողային վահանակները պատրաստված են այլումինից, իսկ հետևի վահանակը պատրաստված է ապակուց[3][7][11][12][15][16][17][18]։
Սմարթֆոնը աշխատում է EMUI 4.0 ինտերֆեյսի կառավարմամբ, ОС Android 6․0 Marshmallow տարբերակով։ 2017 թվականին Huawei ընկերությունը իր սմարթֆոնների համար թողարկել է EMUI 5.0 ինտերֆեյսը, Անդրոիդ 7.0 Nougat բազայի հիման վրա։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.