ձեռնարկություն / From Wikipedia, the free encyclopedia
Honda Motor Co, միջազգային արդյունաբերական ընկերություն, որը զբաղվում է մոտոցիկլետների արտադրությամբ։ Ընկերությունը գտնվում է աշխարհի ավտոմեքենաներ արտադրող առաջին տասնյակի մեջ։ Հիմնական արտադրական ներուժները գտնվում են Ճապոնիայում, ԱՄՆ -ում, Հնդկաստանում և Բրազիլիայում, հիմնական շուկաներն են ԱՄՆ-ն և Հարավարևելյան Ասիան։ Honda ընկերությունը հիմնադրվել է 1948 թվականին գյուտարար և ձեռնարկատեր Սոիտիրո Հոնդայի և Տակեո Ֆուդզիսայի կողմից։ Ընկերության կարգախոսը՝ "The Power of Dreams" («Երևակայության ուժը»)։