From Wikipedia, the free encyclopedia
«Heavy» ([ˈhɛvi]), ամերիկյան Linkin Park ռոք խմբի երգը փոփ երգչուհի Kiiara-ի մասնակցությամբ։ Թողարկվել է որպես խմբի One More Light յոթերորդ ստուդիական ալբոմի առաջին սինգլ[4] 2017 թվականի փետրվարի 16-ին։
«Heavy» | ||||
---|---|---|---|---|
Kiiara-ի մասնակցությամբ Linkin Park-ի սինգլը | ||||
«One More Light» ալբոմից | ||||
Թողարկված | 16 փետրվարի, 2017 | |||
Ֆորմատ | թվային ներբեռնում, CD | |||
Ժանր | փոփ ռոք[1], փոփ[2][3] | |||
Տևողություն | 2:49 | |||
Լեյբլ | Warner Bros, Machine Shop | |||
Պրոդյուսեր | Մայք Շինոդա, Բրեդ Դելսոն | |||
Kiiara-ի մասնակցությամբ Linkin Park-ի սինգլների ժամանակագրություն | ||||
|
Խմբի անդամներ Մայք Շինոդան, Չեսթեր Բենինգտոնն ու Բրեդ Դելսոնը գրել են «Heavy» ստեղծագործությունը երգչուհի Ջուլիա Մայքլզի և Ջասթին Տրենտերի հետ համահեղինակությամբ[4][5], որ հայտնի են Ջասթին Բիբերի, Սելենա Գոմեսի և Գվեն Ստեֆանիի համար հեղինակած իրենց աշխատանքներով[6]։ Երգի տեքստը պատմում է կյանքի դժվարությունների մասին, որոնց բախվում է յուրաքանչյուր ոք. Չեսթեր Բենինգտոնն ասել է, թե ինքը դժվարությունների է հանդիպում անգամ լավ օրերին[4][7]։
Սինգլին նվիրված տեսանյութերից մեկում Ջո Հանն արտահայտել է այն կանացի վոկալով ձայնագրելու գաղափար, որ կարող էր դառնալ նոր ու ոչ սովորական տարր խմբի արվեստում ւ երգին հաղորդել դինամիկա[8]։ Երգի ձայնագրման ժամանակ Բենինգտոնը, լսելով Ջուլիա Մայքլզի վոկալը, նրան առաջարկել է լինել հրավիրված վոկալիստ, սակայն նա մերժել է։ Արդյունքում խումբը երգը ձայնագրել է միայն Բենինգտոնի վոկալով այն դեպքի համար, եթե չկարողանան գտնել հարմար կին վոկալիստ[9]։ Երգչուհի Kiiara-ին խմբին ներկայացրել է դիջեյ Զեյն Լոուն, որը նախկինում հարցազրույց էր վերցրել երգչուհուց, և նա ասել էր, թե Linkin Park-ն իր ամենասիրելի խումբն է։ Մայք Շինոդան շատ է հետաքրքրվել, քանի որ երգչուհու ստեղծագործությունը խիստ տարբերվում է Linkin Park-ի տիպական հնչողությունից[4]։ Արդյունքում Kiiara-ն ձայնագրել է վոկալի մասը, որը ներառել են արդեն պատրաստ երգում[4][10]։ Խմբին դուր է եկել երգի ստացված տարբերակը. Շինոդան հայտարարել է, որ կանացի վոկալը երգին հաղորդել է հավելյալ իմաստ[11]։
Երգի տեսահոլովակը թողարկվել է մարտի 9-ին[12]։
«Heavy» երգի մասին երաժշտական քննադատների կարծիքները հիմնականում եղել են բացասական։ Դժգոհության հիմնական պատճառը եղել է խմբի հեռանալը նյու մետալ ոճից և մոտենալը փոփ հնչողությանը[6][13][14]։ Spin ամսագրի գրախոս Աննա Գական հայտարարել է, թե դա անհաջող փորձ է անել ինչ-որ արդիական բան այդ ժամանակ ժողովրդականություն վայելող այնպիսի ռեփ-ռոք խմբերի համեմատությամբ, ինչպիսին է Twenty One Pilots-ը. քննադատը հայտարարել է, որ խումբն «անամոթաբար ծունկ է խոնարհել հիթ-շքերթների ճաշակի առաջ»[6]։ Music Feeds հրատարակությունը նշել է երգի վերնագրի իրոնիան այն դեպքում, երբ երգն ինքը հնչում է որպես դանս-փոփ զուգերգ[13]։
Խմբի երկրպագուները կարծիքները նույնպես եղել են բացասական[13]։ Նրանց այդպիսի արձագանքը «Bloodywood» խմբին ոգեշնչել է ձայնագրել երգի քավեր տարբերակը Linkin Park-ի Hybrid Theory և Meteora նախորդ ալբոմների ոճով։ Քավերն արժանացել է բազմաթիվ հիթ-շքերթների ուշադրության, այդ թվում՝ Loudwire և Team Rock, որտեղ հայտարարել են, թե «հենց այդպես պետք է հնչի Linkin Park-ի «Heavy»-ն»[14][15]։ Linkin Park-ի երաժիշտները նույնպես ուշադրություն են դարձրել քավեր տարբերակի վրա՝ ներկայացնելով տեսանյութ իրենց փորձերից, որի ժամանակ կատարել են մի հատված քավերից, իսկ Բենինգտոնը կատակով հայտարարել է. «Ահա ձեր գրողի տարած Hybrid Theory-ին, իսկ հիմա լռեք»[16]։
Թվային սինգլ
# | Անվանում | Տևողություն |
---|---|---|
1. | «Heavy» (featuring Kiiara[17]) | 2:49 |
CD սինգլ
# | Անվանում | Տևողություն |
---|---|---|
1. | «Heavy» (featuring Kiiara) | 2:49 |
2. | «Heavy» (Instrumental) | 2:49 |
Ռադիո CD սինգլ
# | Անվանում | Տևողություն |
---|---|---|
1. | «Heavy» (featuring Kiiara) | 2:49 |
2. | «Heavy» (featuring Kiiara) (Clean) | 2:49 |
3. | «Heavy» (Instrumental) | 2:49 |
4. | «Heavy» (featuring Kiiara) (TV Track) | 2:49 |
5. | «Heavy» (featuring Kiiara) (A Capella) | 2:49 |
6. | «Heavy» (featuring Kiiara) (Clean A Capella) | 2:49 |
«Heavy» երգը Billboard Hot 100 հիթ-շքերթում իր նորամուտը կատարել է 52-րդ հորիզոնականում. թողարկմանը հաջորդած առաջին շաբաթվա ընթացքում վաճառվել է սինգլի 35000 օրինակ։ Հաջորդ շաբաթում երգը տեղափոխվել է 82-րդ հորիզոնական[18]։
Հիթ-շքերթ (2017) | Ամենաբարձր հորիզոնական |
---|---|
ARIA[19] | 33 |
Ö3 Austria Top 75[20] | 9 |
Ultratip Flanders[21] | 4 |
Canadian Hot 100[22] | 46 |
IFPI[23] | 30 |
Singles Digitál Top 100[24] | 5 |
France (SNEP)[25] | 112 |
Media Control AG[26] | 12 |
Rádiós Top 40[27] | 29 |
Single Top 10[28] | 21 |
Ireland (IRMA)[29] | 70 |
Italy (FIMI)[30] | 59 |
Malaysia (RIM)[31] | 2 |
Mega Single Top 100[32] | 100 |
New Zealand (Recorded Music NZ)[33] | 35 |
Philippines (Philippine Hot 100)[34] | 39 |
Polish Airplay Top 20[35] | 37 |
(AFP)[36] | |
Scottish Singles Top 40[37] | 25 |
IFPI[38] | 36 |
Singles Digitál Top 100[39] | 26 |
Slovenia (SloTop50)[40] | 23 |
PROMUSICAE[41] | 44 |
Sweden (Sverigetopplistan)[42] | 82 |
Schweizer Hitparade[43] | 8 |
UK Singles Chart[44] | 43 |
Billboard Hot 100[45] | 45 |
Adult Pop Songs (Billboard)[46] | 11 |
Alternative Songs (Billboard)[47] | 22 |
Hot Rock Songs (Billboard)[48] | 2 |
Pop Songs (Billboard)[49] | 16 |
Rock Airplay (Billboard)[50] | 46 |
Տարածաշրջան | Հավաստագրում | Վաճառք |
---|---|---|
Ավստրալիա (ARIA)[51] | Gold | 35 000^ |
Գերմանիա (BVMI)[52] | Gold | 200 000^ |
Իտալիա (FIMI)[53] | Gold | 25 000* |
Շվեյցարիա (IFPI Switzerland)[54] | Gold | 10 000x |
ԱՄՆ (RIAA)[55] | Gold | 500,000^ |
*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.