![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/e1/Grand_Theft_Auto_logo_series.svg/langhy-640px-Grand_Theft_Auto_logo_series.svg.png&w=640&q=50)
Grand Theft Auto
From Wikipedia, the free encyclopedia
Grand Theft Auto (կրճատ՝ GTA, հայերեն բառացի՝ «Ավտոմեքենայի գողություն»), աշխարհում հայտնի, բազմաթիվ մրցանակներ հաղթած և բեստսելլեր համարվող համակարգչային խաղերի շարք, որն սկզբում ստեղծվել է Միացյալ Թագավորությունում` խաղերի ծրագրավորող Դեյվ Ջոնսի կողմից։ Այժմ խաղերի սերիաները զարգացման են ենթարկվում բրիտանական Rockstar North ստուդիայի կողմից և թողարկվում Rockstar Games ընկերության կողմից։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/e1/Grand_Theft_Auto_logo_series.svg/320px-Grand_Theft_Auto_logo_series.svg.png)
Խաղերում միշտ հնարավոր է լինում «առանց մեծ ջանքերի» գողանալ ավտոմեքենաներ, մոտոցիկլետներ, ուղղաթիռներ և այլն։
Խաղերի սցենարային գործողությունները տեղի են ունենում ամերիկյան քաղաքների նախատիպով (կամ պարոդիայով) ստեղծված գեղարվեստական քաղաքներում (Վայս սիթի, Լիբերթի սիթի, Լոս Սանտոս, Սան Ֆիեռո և այլն), սակայն առաջինը ստեղծված GTA-ի համալրացման տարբերակներում՝ Grand Theft Auto: London 1969-ում է միայն, որ գործողությունները զարգանում են իրականում գոյություն ունեցող քաղաքում՝ Լոնդոնում։
Խաղաշարի զարգացումն սկսվում է 1997 թվականին՝ Rockstar North ստուդիայի կողմից, որն այն ժամանակ գործունեությունը ծավալում էր DMA Design անվան տակ։ Այդ անվամբ ստուդիան ստեղծում է 10 երկչափանոց խաղեր՝ իրենց 4 լրացումային փաթեթներով (Expansion packs), որից հետո, արդեն, ստեղծվում է առաջին եռաչափ GTA-ը՝ Grand Theft Auto 3, որը դառնում է լայնորեն պահանջված խաղ՝ սյուժեի սուր զարգացման, կերպարների բազմազանության և, ընդհանրապես՝ նոր խաղաժանր ստեղծելու համար։ Կերպարներին հնչյունավորելու են հրավիրվում կինոաշխարհի այնպիսի դեմքեր ինչպիսիք են Ռեյ Լիոտան, Ուիլյամ Ֆիչտները, Դենի Տրեհոն, Քրիս Փենը, Սեմյուել Ջեքսոնը և այլք։ 2011 թ.-ի սեպտեմբերի դրությամբ վաճառվել են GTA խաղերի 124.1 միլիոն օրինակ։