From Wikipedia, the free encyclopedia
Մարի Ուլվեն Ռինգհեյմ (անգլ.՝ Marie Ulven Ringheim, փետրվարի 16, 1999[9], Հորթեն, Վեստֆոլ), որը նաև հայտնի է որպես Մարի Ուլվեն կամ girl in red (անգլ. թարգմանաբար՝ «կարմրազգեստ աղջիկ»), նորվեգացի ինդի փոփ երգչուհի և երգերի հեղինակ։ Նա հայտնի է այն բանով, որ երիտասարդ դեռահասներին գրավում է լեսբիական ռոմանտիկայի և հոգեկան առողջության մասին իր բեդրում (ննջարանային) փոփ օրհներգերով[10]։ Նրա «I Wanna Be Your Girlfriend» սինգլը 150 միլիոն առցանց սթրիմներ է հավաքել և զբաղեցրել է Նյու Յորք Թայմսի «2018 թվականի 68 լավագույն երգեր» ցանկի 9-րդ հորիզոնականը։ 2018 թվականից ի վեր Ուլվենը ննջարանային ստուդիայից երկու մինի ալբոմ է թողարկել։ Spotify-ում նա ավելի քան 4 միլիոն ամսական սթրիմերներ է հավաքում։
Girl in Red | |
---|---|
girl in red-ը 2019 թվականի End of the Road փառատոնին | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | անգլ.՝ Marie Ulven Ringheim |
Ի ծնե անուն | Մարի Ուլվեն Ռինգհեյմ[1][2] |
Նաև հայտնի է որպես | Girl in Red |
Ծնվել է | փետրվարի 16, 1999 (25 տարեկան)[3] Հորտեն, Նորվեգիա |
Երկիր | Նորվեգիա |
Ժանրեր | |
Մասնագիտություն | Երգչուհի և երգերի հեղինակ |
Գործիքներ | |
Գործունեություն | 2017–այժմ |
Լեյբլ | AWAL |
Կրթություն | Շերբրուկի համալսարան |
Կապված |
|
Պարգևներ | |
Կայք | worldinred.com |
Girl in Red Վիքիպահեստում |
Ուլվենը Paper ամսագրի կողմից քվիր իկոնա է անվանվել[11], իսկ Նյու Յորք Թայմսի կարծիքով նա ֆենոմեն է՝ կիթառային երաժշտության աշխարհի առավել խորաթափանց և հետաքրքիր երգչուհիներից և երգերի հեղինակներից մեկը[12]։ Մարիի երաժշտությունը, որը ստեղծվում է իր ննջարանի հարմարավետությամբ, ավելի քան 150 միլիոն սթրիմներ է հավաքել 2019 թվականի հոկտեմբերի դրությամբ[13]։ 2019 թվականից ի վեր Ուլվենը մասնակցել է երկու հյուսիսամերիկյան և երկու եվրոպական համերգային շրջագայությունների[14] և հանդես է եկել այնպիսի փառատոններում, ինչպիսիք են Lowlands-ը[15], Rock en Seine-ը[16] և Øyafestivalen-ը[17]։ 2019 թվականին նա NME-ի կողմից անվանվել է The Great Escape-ի առավել գովազդված կատարողներից մեկը[18]։
Մարի Ուլվեն Ռինգհեյմը ծնվել է 1999 թվականի փետրվարի 16-ին Նորվեգիայի Հորտեն քաղաքում[19]։ Նա մեծացել է քաղաքում իր քույրերի և ամուսնալուծված ծնողների հետ[20]։ 2019 թվականի հոկտեմբերին Triple J-ի հետ հարցազրույցում երգչուհին բնութագրել է իր մանկությունը որպես «հանգիստ և ձանձրալի»[21]։ Նրա մայրն աշխատում էր տեխնոլոգիաների հետ, իսկ հայրը ոստիկան էր[12]։ Ուլվեմի տատիկը կարողանում էր կիթառ և դաշնամուր նվագել, սակայն նա մեծացել է առանց տանը երաժշտական գործիքներ ունենալու[10]։ Նա ստացել է իր առաջին կիթառը 2012 թվականին պապիկի կողմից՝ որպես սուրբծննդյան նվեր, սակայն չի նվագել այն մինչև 2013 թվականին ֆինգերբորդինգի հանդեպ հետաքրքրությունը կորցնելը[21]։ Նա շնորհակալություն է հայտնում իր պապիկին երաժշտության հանդեպ հետաքրքրություն առաջացնելու համար[21]։ Ավագ դպրոցում սովորելու ընթացքում Ուլվենը հետաքրքրված է եղել ուսուցիչ դառնալու ցանկությամբ, նախքան 14 տարեկանում կիթառին և երգեր գրելուն ծանոթանալը[11]։ Նա ինքնուրույն սովորել է դաշնամուր և կիթառ նվագել, ինչպես նաև զբաղվել երաժշտության արտադրությամբ իր ննջարանից[22]։ Ուլվենը սկսել է նորվեգական երաժշտություն գրել և թողարկել ու պլանավորել է երաժշտություն սովորել, սակայն երբեք չի մտածել, որ կարող է երաժիշտ դառնալ[11]։
Ուլվենի գործունեությունը ներկայումս ծավալվում է Օսլոյի Գրյուներլոկա շրջանում։ Նա բացահայտ լեսբուհի է[23]։ Մարին սովորել է երաժշտություն արտադրել և երգեր գրել Օսլոյի արվեստի, հաղորդակցության և տեխնոլոգիաների Ուեսթերդալս դպրոցում (անգլ.՝ Westerdals Oslo School of Arts, Communication and Technology)[12]։
Անվանում | Մանրամասներ |
---|---|
World in Red |
|
Անվանում | Մանրամասներ |
---|---|
Beginnings[24] |
|
Անվանում | Մանրամասներ |
---|---|
Chapter 1 |
|
Chapter 2[25] |
|
Տարեթիվ | Անվանում | Բարձրագույն դիրքեր չարթում | Ալբոմ/մինի ալբոմ | |
---|---|---|---|---|
BEL (FL) [26] |
US Rock [27] | |||
2017 | I Wanna Be Your Girlfriend | — | — | Chapter 1 |
Will She Come Back | — | — | Ոչ ալբոմային սինգլներ | |
Dramatic Lil Bitch | — | — | ||
2018 | Say Anything | — | — | Chapter 1 |
She Was the Girl in Red | — | — | Ոչ ալբոմային սինգլ | |
Summer Depression | — | — | Chapter 1 | |
4am | — | — | ||
Girls | — | — | ||
We Fell in Love in October | — | 14 | Ոչ ալբոմային սինգլ | |
2019 | Watch You Sleep | — | — | Chapter 2 |
I Need to Be Alone | — | — | ||
Dead Girl in the Pool | — | — | ||
I'll Die Anyway | — | — | ||
Bad Idea! | — | — | ||
2020 | Kate's Not Here | — | — | The Turning (Soundtrack) |
Midnight Love | — | — | Սպասվելիք |
Տարեթիվ | Անվանում | Ալբոմ/մինի ալբոմ |
---|---|---|
2018 | Malibu (Lokoy-ի հետ) | Can We All Go To Bed |
Տարեթիվ | Կազմակերպություն | Մրցանակ | Աշխատանք | Արդյունք | Ծան․ |
---|---|---|---|---|---|
2018 | GAFFA-Prisen | Տարվա նորվեգացի նոր արտիստ | Girl in Red | Հաղթանակ | [28] |
P3 Gull | Տարվա անձեռնմխելի | «I Wanna Be Your Girlfriend» | Հաղթանակ | [29] | |
2019 | Տարվա նոր արտիստ | Girl in Red | Առաջադրված | ||
DIY | Class of 2020 | Ներառված է | [30] | ||
Dork | Hype List 2020 | Առաջին | |||
2020 | NME | The NME 100 | Ներառված է | [31] | |
Music Moves Europe Talent Awards | Ընդհանուր մրցանակ | Հաղթանակ | [32][33] | ||
Spellemannprisen | Տարվա նոր արտիստ | Առաջադրված | [34] | ||
Գրամո կրթաթոշակ | |||||
Հեդլայն
Աջակցող
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.