![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/1f/Friendly_Floatees.png/640px-Friendly_Floatees.png&w=640&q=50)
Friendly Floatees
From Wikipedia, the free encyclopedia
«Բարյացակամ լողորդները» օվկիանոսում հայտնված մանկական խաղալիքներն են, որոնք դարձել են գիտական ուսումնասիրությունների առարկա։ Դրանք վաճառվում են «The First Years»-ի կողմից, սակայն հայտնի են դարձել օվկիանոսագետ Քերթիս Էբեսմայերի շնորհիվ։ Էբեսմայերն ուսումնասիրել է 28․800 Բարյացակամ լողորդների շարժումը, որոնցից էին դեղին բադիկներ, կարմիր կուղբեր, կապույտ կրիաներ և կանաչ գորտեր, որոնք հայտնվել էին Խաղաղ օվկիանոսում 1992 թվականին։ Խաղալիքներից մի քանիսը հայտնվել էին Խաղաղ օվկիանոսի ափերի մոտ, օրինակ՝ Հավայիում։ Մյուսները ճամփորդել են ավելի քան 27․000 կիլոմետր՝ լողալով այն վայրի վրայով, որտեղ խորտակվել էր Տիտանիկը, և տարիներ անցկացնելով Արկտիկայի սառույցներում սառած վիճակում՝ հասնելով ԱՄՆ-ի Արևելյան ծովափ, ինչպես նաև բրիտանական և իռլանդական ափեր, տասնհինգ տարի անց՝ 2007 թվականին։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/1f/Friendly_Floatees.png/640px-Friendly_Floatees.png)