Fin de siècle
From Wikipedia, the free encyclopedia
Fin de siècle (ֆր.՝ դարի ավարտ, «Ֆէն դե սեկլ», երբեմն` «ֆինդեսեկլ»)[1], 19-20-րդ դարերում եվրոպական մշակույթում տեղի ունեցող երևույթների արտահայտում։
«Դարավերջի» ժամանակաշրջանը բնորոշվում է փոփոխությունների սպասումով, ապագայի հանդեպ սպասումով ու վախերով, կենցաղի անցողիկությամբ, աշխարհի վերջի` մոտ լինելով, կյանքի գերհագեցվածությամբ, մահվան գրավչությամբ, անհոգությամբ, ազատամտությամբ ու Անկումային արվեստով։ Դարավերջի երևույթների թվին են պատկանում ինդիվիդուալիզմը, հրաժարումը հասարակական կյանքից և համընդհանուր ընդունված բարոյական նորմերից, «անկման» ամենատարբեր երևույթներ։ Դարաշրջանի առանձնահատկությունների ու դրանց պատճառների վերաբերյալ մտորումները տեղ են գտել այնպիսի մտածողների աշխատանքներում, ինչպիսիք են Ֆրիդրիխ Նիցշեն, Մաքս Նորդաուն, Բենեդետտո Կրոչեն, Հանս Դելբրյուկը և այլն։ Համընդհանուր օգտագործմամբ արտահայտությունը հայտնվում էր ցանկացած համադրությամբ. «դարավերջի փողկապ», «դարավերջյան կին», «դարավերջյան հանցագործություն»։ Նույն ժամանակաշրջանի դրական ասպեկտները բնորոշելու համար օգտագործվում էր «Հիասքանչ դարաշրջան» արտահայտությունը։