Die Ärzte
գերմական ռոք խումբ / From Wikipedia, the free encyclopedia
«Die Ärzte» (Դի Էրցը), գերմանական փանկ-ռոք խումբ է, հիմնվել է 1982 թ. Բեռլինում Ֆարին Ուրլաուբի, Բելա Բ-ի և Զաննիի (Հանս Ռունգե) կողմից։ Բելան և Ֆարինը միասին հանդես էին գալիս «Soilent Grün» խմբում, և երբ խումբը լուծարվեց, որոշեցին սեփական խումբը ստեղծել՝ այդ ժամանակի քաղաքականացված փանկ-կուլտութայի դեմ, ստեղծագործելով կատակային և ծաղրալի երգեր։ Համաձայն խմբի պաշտոնական կենսագրության, «Die Ärzte» անվանումը հանկարծակի է որոշվել, ուղղակի Բելան նկատել է, որերաժշտական խանութներում Ä տառով սկսվող ոչ-մի խումբ չկա։ Երաժիշտները խումբը կատակով անվանում են նաև՝ «Die beste Band der Welt» («լավագույն խումբը աշխարհում»)։ Խումբը, դյուսելդորֆյան «Die Toten Hosen» խմբի հետ միասին համարվում է Գերմանիայի ամենահայտնի և հեղինակավոր փանկ խումբը[1]։ Խումբը զբաղեցնում է հակաֆաշիստական ամուր դիրքը։ Թողարկված ալբոմների քանակով առաջատարն է գերմանական ռոք-խմբերի միջև։ 2013 թվականին հրատարակվեց «DIE ÄRZTE SONGBOOK FÜR UKULELE» 344 էջանոց երգարանը, խմբի բոլոր երգերի տեքստերով[2]։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Die Ärzte (այլ կիրառումներ)
Die Ärzte | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Երկիր | Գերմանիա, Բեռլին |
Ժանրեր | Փանկ-ռոք |
Գործունեություն | 1982—1988, 1993—ներկա |
Լեյբլ | Hot Action Records Universal Music Group Columbia Records Vielklang Musikproduktion |
Կայք | www.bademeister.com |
Անդամներ | |
Ֆարին Ուրլաուբ Բելա Ֆելզենհայմեր Ռոդրիգո Գոնսալես | |
Նախկին անդամներ | |
Զաննի (Հանս Ռունգե) (1982-1986) The Incredible Hagen (1986-1988) | |
Die Ärzte Վիքիպահեստում |