Հարավկորեացի երգչուհի From Wikipedia, the free encyclopedia
Լի Չե Րին (հանգըլ՝ 이채린, չինարեն՝ 李彩麟, փետրվարի 26, 1991[1], Սեուլ, Հարավային Կորեա), ավելի հայտնի է CL (Սի Էլ) բեմական անունով, հարավկորեական երգչուհի, ռեփեր, պարուհի, երգերի հեղինակ, կորեական 2NE1 խմբի անդամ[2][3]։
CL | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | կորեերեն՝ 씨엘 |
Ի ծնե անուն | Լի Չե Ռին (հանգըլ՝ 이채린) |
Նաև հայտնի է որպես | CL |
Ծնվել է | փետրվարի 26, 1991[1] (33 տարեկան) Սեուլ, Հարավային Կորեա |
Երկիր | Հարավային Կորեա |
Ժանրեր | փոփ և քեյ փոփ |
Մասնագիտություն | ռեփեր, երգչուհի, երգերի հեղինակ և կոմպոզիտոր |
Գործիքներ | վոկալ |
Գործունեություն | 2007 | –այժմ
Լեյբլ | YG Entertainment, School Boy Records |
Կրթություն | Tsukuba International School? և Seisen International School? |
Անդամակցություն | 2ne1 |
Կապված | 2NE1, G-Dragon, Diplo, Skrillex,PSY |
Կայք | Պաշտոնական կայք |
CL (vocalist) Վիքիպահեստում |
CL-ը զբաղեցրել է «Time» ամսագրի «2014 թվականի 100 ամենաազդեցիկ մարդիկ» ցուցակի 2-րդ հորիզոնականը, զիջելով միայն Վլադիմիր Պուտինին (3-րդ տեղը Լեդի Գագա)[4][5][6][7][8][9]։ Բայց չի ներառվել պաշտոնական ցուցակում։
Լի Չե Րինը ծնվել է Սեուլում, ֆիզիկայի պրոֆեսորի ընտանիքում[10]։ Մանկության մեծ մասն անց է կացրել Փարիզում ու Ճապոնիայում, որի շնորհիվ լավ է տիրապետում ֆրանսերենին, ճապոներենին ու անգլերենին[11]։ Նրա հայրը քաջալերում էր երաժշտությամբ հետաքրքրությունն ու երգչուհի դառնալու ցանկությունը։ Մի քանի անգամ նա YG Entertaiment է ուղարկել իր ձայնագրություններից, սակայն պատասխան չի ստացել։ 15 տարեկան հասակում, ինքնուրույն ուղևորվել է YG-ի շենքի մոտ, որպեսզի անձամբ հանդիպի տնօրեն Յան Հյոն Սոկին ու նրան հանձնի իր ձայնագրությունները[11][12]։ Մի քանի ամիսներ շարունակ նա փորձաշրջան է անցել YG-ում[11][12]։
CL-ի Կորեայի երաժշտական ինդուստրիայում առաջին հայնտվելը կայացել է Big Bang-ի «Intro (Hot Issue)» երգի ձայնագրման ժամանակ 2007 թվականին։ Առաջին ձայնագրությունը, որտեղ CL-ը հայտնվել է որպես մասնակից 2008 թվականին երգչուհի Օմ Ջոնհվայի «DJ» երգի ժամանալ, որտեղ կատարում է ռեփ[13]։ Նա նաև մասնակցել է YMGA-ի «What» երգի ձայնագրմանը որպես YG Family-ի անդամ[10]։
2008 թվականին Յան Հյոն Սոկը հայտարարել է, որ պատրաստվում է հավաքել կանանց նոր խումբ։ Խմբին սկզբնապես պատրաստվում էին անվանել «21», սակայն, քանի որ այդ անունով երաժիշտ արդեն կար, այն պարզապես անվանեցին «2NE1»[14]։ Խմբի առաջնելույթը եղել է 2009 թվականի մայիսի 17-ին։ Ավելի ուշ նրանք թողարկել են իրեն դեբյուտային մինի ալբոմը, իսկ 2010 թվականին՝ առաջին լիարժեք «To Anyone» ալբոմը[15]։ Ալբոմը հաջողակ էր, իսկ խումբը ստացել է 11 տարբեր երաժշտական մրցանակներ[16]։
2014 թվականին թողարկված երկրորդ լիարժեք «Crush» ալբոմի համար CL-ը դարձել է որոշ երգերի խոսքերի հեղինակ և «Crush», «If I Were You» և «Baby I Miss You» երգերի երաժշտությունների համահեղինակ։ Նաև ալբոմի մեջ ներառվել է իր մենակատարային «MTBD» երգը։
2009 թվականի օգոստոսին CL-ը մասնակցել է Big Bang խմբի G-Dragon-ի մենակատարային «Heartbreaker» ալբոմի «The Leaders» երգի ձայնագրմանը որպես կատարող ու բառերի հեղինակ։ Մոտավորապես, հենց այդ ժամանակ էլ 2NE1-ի մոտ գործունեական ոչ մեծ դադար էր, իսկ խմբի անդամները ձայնագրում էին մենակատարային սինգլեր։ CL-ը մասնակցել է նաև իր կոլեգա Դառայի «Kiss» երգի կատարմանը որպես հյուր[17]։ CL-ը այնուհետև ձայնագրել է զուգերգ Մինզիի «Please Don’t Go» երգում[18]։
2012 թվականի մարտին CL-ը ռեփեր Կիմ Ջին Պյոյի հետ ձայնագրել է երգ «Adidas Originals»-ի գովազդի համար[19]։
2013 թվականի մայիսին YG Entertainment-ի ներկայացուցիչները հայտարարեցին, որ CL-ը շուտով թողարկելու է իր առաջին մենակատարային սինգլը[20]։ Սկզբնապես երգը կոչվում էր «Bad Girl», սակայն հետագայում վերանվանվում է «The Baddest Female», քանի որ նույն ժամանակահատվածում նման անունով երգ է թողարկում երգչուհի Լի Հյորին[21]։ Երգը թողարկվում է 2013 թվականի մայիսի 28-ին[22]։
2014 թվականի մարտին CL-ն ու G-Dragon-ը հայտնվում են Skrillex-ի «Dirty Vibe» երգի տեսահոլովակում որպես հյուր-կատարողներ։
2014 թվականի հոկտեմբերին YG-ն հայտարարում է, որ CL-ը առաջնելույթ է ունենալու ԱՄՆ-ում որպես մենակատարային կատարող 2015 թվականի ամռանը[23][24]։
2NE1 խմբում CL-ը զբաղեցնում է ավագի, վոկալիստի ու ռեփերի կարգավիճակը[25]։ Երաժիշտների մեջ, ովքեր ազդել են իր ճաշակի ու գործունեության վրա, նա անվանում է 1TYM խմբի ավագ Թեդի Պակին (որը պրոդյուսեր է եղել խմբի թրեքների մեծ մասի համար), Մադոննային[11], Queen-ին ու Լորին Հիլլին[26]։
Թվական | Երգ | Հիթ-շքերթներ | Ալբոմ |
---|---|---|---|
KOR [18] | |||
2009 | «Please Don’t Go» (Մինզիի հետ) | 6 | To Anyone |
2013 | «The Baddest Female» | 4 | — |
2014 | «MTBD (Mental Breakdown)» | 11 | Crush |
Որպես հյուր-կատարող | |||
2007 | «Hot Issue» (G-Dragon և CL) | — | Hot Issue |
2008 | «DJ» (Օմ Ջոնգ Հվա և CL) | — | D.I.S.C.O |
«A Good Man» (Big Bang) | — | Stand Up | |
«What» (YMGA և YG Family & DJ Wreckx) | — | — | |
2009 | «The Leaders» (G-Dragon և CL & Teddy) | 38 | Heartbreaker |
«Kiss» (Դառա և CL) | 5 | To Anyone | |
2012 | «She’s So (Outta Control)» (M-Flo և 2NE1) | - | Square One |
2013 | «Gettin’ Dumb» (Will.i.am և 2NE1) և Apl.de.ap | - | #willpower |
2014 | «Rose» (Լի Հի և CL) | ||
«Love You To Death» (TaeYang և CL) | Rise | ||
«Dirty Vibe» (Skrillex և Diplo, G-Dragon, ու CL)[27] | — | Recess | |
2015 | «Dr Pepper» (Diplo և CL,Riff Raff,OG Maco) | ||
«Hello Bitches» | |||
«DADDY» (PSY և CL of 2NE1) | |||
Թվական | Մրցանակ | Անվանակարգ | Աշխատանք | Արդյունք |
---|---|---|---|---|
2013 | 20’s Style Award | — | Հաղթանակ | |
Լավագույն կանացի կատարում- մենակատարային[29] | The Baddest Female | Հաղթանակ | ||
Տարվա երգ | Առաջադրված | |||
2013 թվականի լավագույն կին արտիստ | — | Հաղթանակ | ||
Լավագույն կանացի մենակատարային կատարում | — | Առաջադրված | ||
Լավագույն մենակատարային կատարում | — | Առաջադրված | ||
Լավագույն կին արտիստ | — | Հաղթանակ | ||
Լավագույն մենակատարային կատարում | — | Առաջադրված | ||
2014 | Bonsang Awards | The Baddest Female | Առաջադրված | |
Հայտնիության մրցանակ | Առաջադրված | |||
Լավագույն երգչուհի (Կորեա)[30] | — | Հաղթանակ | ||
Top 10 Style Icons | — | Առաջադրված | ||
2015 | Աշխարհի ամենաազդեցիկ մարդը | — | Առաջադրված |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.