Արտ 13
From Wikipedia, the free encyclopedia
Արտ 13, հայկական մասնավոր հեռուստաընկերություն։ Հիմնվել է 1995 թվականին փոքր ստոդիայի կարգավիճակով։ Հետագայում զինվելով նոր տեխնիկայով, հեռուստաալիքը սկսեց հասարակական, երաժշտական և ժամանցային բնույթի հաղորդումներ պատրաստել պետական հեռուստատեսության «Նորք», այնուհետև Առաջին ալիքի (հետագայում նաև Նոր Ալիքի և Արմնյուզի) համար, ինչպես և մասնագիտացել էր երաժշտական տեսահոլովակներ նկարահանելու գործում[1]։ 2000 թվականին ընկերությունը լիցենզավորվում է և ստանում 56-րդ դեցիմետրային հաճախականությունը։ 2002 թվականին հեռուստաընկերությունը որոշում կայացրեց վերահեռարձակել MTV երաժշտական հեռուստաընկերության ռուսաստանյան տարբերակը[2]։ 2004 թ. հունվարի 19-ին ավարտվեց հեռուստահաճականության օգտագործման լիցենզիան Այդ հաճախականությամբ եթերի իրավունք ստացավ «Երկիր Մեդիա» հեռուստաալիքը[3]։
«Արտ 13» հեռուստաընկերություն | |
---|---|
Երկիր | ![]() ![]() |
Լեզու | հայերեն |
Թեմատիկա | տեղեկատվական, ժամանցային, երաժշտական |
Բացվեց | հուլիսի 16, 1995 |
Փոխարինվեց | Երկիր Մեդիա |
Փակվեց | հունվարի 19, 2004 |
Հիմնադիր | Սեյրան Շահսուվարյան |