![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/hy/thumb/4/4d/Armnews_TV_logo_%25285%2529.svg/langhy-640px-Armnews_TV_logo_%25285%2529.svg.png&w=640&q=50)
Արմնյուզ
From Wikipedia, the free encyclopedia
«Արմնյուզ» հեռուստատեսությունը հայկական շուրջօրյա լրատվական հեռուստաընկերություն է։ Հեռուստաընկերությունը ունի թվային հեռարձակում։ Հասանելի է Հայաստանում և Արցախում։ Առկա է տեղական ու միջազգային կաբելային ցանցերում։ Եթերը շուրջօրյա հեռարձակվում է նաև ՅուԹյուբ կայքի Armnews ալիքով։
Արագ փաստեր Արմնյուզ հեռուստաընկերություն, Երկիր ...
Արմնյուզ հեռուստաընկերություն | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Հեռարձակման գոտի | ![]() |
Հեռարձակման լեզու | հայերեն |
Հեռարձակման սկսման թվական | հոկտեմբերի 31, 2001 |
Հեռարձակման ավարտման թվական | փետրվարի 10, 2022 |
Փոխարինված է | Բուն TV |
Սեփականատեր | CS Media (2001-2012), Պանարմենիան Մեդիա Գրուպ (2012-2019), Քառյակ մեդիա (2019-2022) |
Փակել
«Արմնյուզ» հեռուստաընկերությունը աշխատում է 24/7 ձևաչափով՝ ամեն ժամ հեռարձակելով թարմ լրատվություն, կարծիքներ, վերլուծություն, ուղիղ միացումներ դեպքի վայրից, հարցազրույցներ։
«Արմնյուզ» հեռուստաընկերության լրատվականը ներառում է ասուլիսների, պատահարների լուսաբանում, ճեպազրույցներ, լուրեր մարզերից և Արցախից, միջազգային լրատվություն[1]։