Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Ֆրուշկա, լեռ հյուսիսային Սիրմիայում։ Մեծ մասը գտնվում է Սիրմիայում, Սերբիա, բայց մի փոքր մաս տեղակայված է Խորվաթիայի տարածքում։ Սովորաբար այն անվանում են Սերբիայի գանձ՝ շնորհիվ իր գեղեցիկ լանդշաֆտային պաշտպանված տարածքի, բնության և գեղատեսիլ ծայրամասերի։
Ֆրուշկա լեռ | |
---|---|
Տեսակ | լեռնաշղթա |
Երկիր | Սերբիա և Խորվաթիա |
Վարչատարածքային միավոր | Վոյեվոդինա |
Աշխարհագրական տեղադրություն | Պանոնիա կղզու լեռներ |
Լեռնաշղթա | Պանոնիա կղզու լեռներ |
Մասն է | Պանոնիա կղզու լեռներ |
Բարձրությունը ծովի մակարդակից | 539 մետր |
Երկարություն | 80 կմ |
Լայնություն | 15 կմ |
Մակերես | 348 կմ² |
Բարձրագույն գագաթ | Q1102197? |
Սերբերենում այն հայտնի է Фрушка гора կամ Fruška gora(արտասանություն՝ [frûʃkaː ɡǒra]) անվանումով, խորվաթերենում՝ Fruška gora, հունգարերենում՝ Tarcal(նաև Almus-hegy կամ Árpataró), գերմաներենում՝ Frankenwald, և լատիներենում՝ Alma Mons:
Լեռան անունը ձևավորվել է սերբական հին «Fruzi» բառից, որը «Frug» բառի եզակի թիվն է, և նրա ածականը՝ Fruški, որը օգտագործվել է Ֆրանկներին անվանելու համար։ Fruška Gora- թարգմանաբար նշանակում է՝ Ֆրանկական լեռ, անգլերենում այն բացատրվում է որպես պատմական իրադարձություն։ Լեռը ծառայել է բնական սահման այն ժամանակ, երբ ֆրանկները քարոզարշավներ էին անում այդ տարածքում։ Հռոմեական կայսրության ժամանակաշրջանում այն անվանվել է՝ «Alma Mons»(պարարտ լեռ)։
Հյուսիսում լեռը սահմանակցում է Դանուբ գետին։ Երկարությունը մոտավորապես 80 կմ. արևելքից արևմուտք, և 15 կմ. հյուսիսից հարավ։ Ամենաբարձր կետը Crveni Čot-ն է 539 մ.։ Ֆրուշկայի լանջերում աճում են կատարյալ պիտանի խաղողի վազեր, և այնտեղ կան բազմաթիվ գինեգործներ, ովքեր արտադրում են սպիտակ գինի և գինիների այլ տեսակներ։ Շատ մարդիկ հիացած են այնտեղի պատկերավոր գեղեցկությամբ՝ շնորհիվ իր տեսանելի վայրի, որը շատ հարմար և շահութաբեր է բնակիչների համար, հարուստ է տեսարժան վայրերով, որտեղ զբոսաշրջիկները կարող են վայելել իրենց հանգիստը բնական միջավայրում։
1960 թվականանին Ֆրուշկայում կար ազգային մեծ պարկ, որը ամեն տարի գրավում է շատ այցելուների։ Կոմունիզմի անկումից հետո սերբական ուղղափառ եկեղեցին ստացավ 10.000 հա հատուցում իրենց ազգայնացված հատկությունների[1]։
Ֆրուշկայի տարածքում կան մարդկային բնակության հետքեր նեոլիթյան ժամանակաշրջանից։ Հռոմեական նվաճումներից առաջ, Իլլիրիացիները և Կելտերը բնակվել են այս տարածքում։ 31 թվականին այս տարածքը գրավել են հռոմեացիները և ընդգրկել Փանոնիա մարզում։ Դանուբ գետը սահմանակցում էր Հռոմեական կայսրությանը, իսկ լեռան հյուսիսային կողմում հռոմեացիները կառուցել են սահմանակից ամրոցներ։
Միջնադարում այս տարածքում բնակվել են, հոներ, գոթեր, սլավոններ, ավարներ, բուլղարացիներ, պեչենեգներ և հունգարացիներ։ XI դարում երբ Քրիստոնեությունը բաժանվում էր երկու մասի՝ Կաթոլիկ և Ուղղափառ, երկու կողմերն էլ ունեին իրենց եկեղեցիները այս տարածաշրջանում։ Մի շատ կարևոր սերբական խումբ ձևավորվել է լեռան վրա։
Ժամանակի ընթացքում տարածքի մի մասը պատկանել է հոներին, լանգոբարդներին, բյուզանդական կայսրությանը, ավարներին, ֆրանկներին, բուլղարացիներին, և հիմա այն պատկանում է Սերբիայի հանրապետությանը։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ տարածքը պատկանել է առանցքային ուժերին, Ֆրուշկա լեռը պարտիզանական շարժման կարևոր կենտրոնն է եղել։ Ազատագրված պարտիզանական տարածքը ձևավորվել է այս տարածաշրջանում։
1991 թվականին Ֆրուշկայի բնակչության թիվը կազմել է 114.263 մարդ։ Բնակավայրի տարածքում կան 23 գյուղեր, ինչպես նաև իմ քանի քաղաքներ, որոնք գտնվում են լեռան եզրին։
Շնորհիվ իր հյուրընկալ միջավայրի՝ Ֆրուշկայի տարածքում կան ուղղափառ եկեղեցիներ։ Ըստ պատմական տվյալների՝ այդ վանական համալիրները արձանագրվել են որպես 16-րդ դարի եկեղեցիներ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.