From Wikipedia, the free encyclopedia
Ֆրից Մաուտներ (գերմ.՝ Fritz Mauthner, նոյեմբերի 22, 1849[1][2][3][…], Հորժիցե[4][5][3][…] - հունիսի 29, 1923[1][2][3][…], Մեերսբուրգ, Գերմանիա[5][6]), ավստրիացի լրագրող, գրող, փիլիսոփա։
Ֆրից Մաուտներ գերմ.՝ Fritz Mauthner | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 22, 1849[1][2][3][…] |
Ծննդավայր | Հորժիցե[4][5][3][…] |
Վախճանվել է | հունիսի 29, 1923[1][2][3][…] (73 տարեկան) |
Վախճանի վայր | Մեերսբուրգ, Գերմանիա[5][6] |
Մասնագիտություն | փիլիսոփա, գրող, լրագրող, գրական քննադատ, քննադատ, խմբագիր, խմբագիր, դրամատուրգ և թատերական քննադատ |
Լեզու | գերմաներեն |
Քաղաքացիություն | Գերմանիա, Ավստրիա և Ցիսլեյտանիա |
Fritz Mauthner Վիքիպահեստում |
Ֆրից Մաուտները ծնվել է 1849 թվականի նոյեմբերի 22-ին Բոհեմիայում, հրեաների ընտանիքում[7]։ Վեց տարեկան հասակում ընտանիքի հետ տեղափոխվել է Պրահա, որտեղ ավարտել է դպրոցն ու համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Կրել է Էռնստ Մախի փիլիսոփայության ազդեցությունը, ում դասախոսություննները (ֆիզիկայի վերաբերյալ) լսել է համալսարանում։ 1873 թվականից զբաղվել է փաստաբանությամբ։ Սկսել է ստեղծագործել ու տպագրել ստեղծագործությունները Պրահայի թերթերում։ Նրա «Աննա» դրաման բեմադրվել է Գերմանական թագավորական թատրոնում։ Պատկանել է Պրահայի գերմանալեզու հրեա գրողների շրջանակին, որ Ավստրո-Հունգրիայի կայսրության մշակութային օջախներից մեկն էր ու եվրոպական մոդեռնի լաբորատորիաներից մեկը (հետագայում այդ ուղղությանն են հարել Ֆրանց Կաֆկան, Մաքս Բրոդը և այլք)։
1876 թվականին տեղափոխվել է Բեռլին, աշխատել Բեռլիներ Տագեբլատ թերթում։ Ամուսնացել է գերմանա-հրեական ծագում ունեցող դաշնակահարուհի Ժենի Էրենբերգի հետ, ունեցել են մի աղջիկ։
Ֆրից Մաուտները հրատարակել է ժամանակակից հայտնի գրողների պարոդիաներ։ 1880 թվականին Գերհարդ Հաուպտմանի, Մաքս Խալբեի, Օտտո Բրամի ու այլոց հետ համատեղ մասնակցել է Ազատամիտների միության կազմակերպմանը։ 1882 թվականին հրատարակվել է նրա առաջին վեպը՝ Նոր Ագասֆեր։ 1889 թվականին գլխավորել է Գերմանիա ամսագիրը։ 1896 թվականին մահացել է Ֆրից Մաուտների կինը, իսկ 1898 թվականին գրողը ստիպված է լինում ժամանակավորապես դադարեցնել գիտական ու գրական ակտիվ գործունեությունը, որովհետև տեսողությունը կորցնելու վտանգ կար։ 1905 թվականին բնակություն է հաստատում Ֆրայբուրգում, ծանոթանում Մարտին Բուբերի հետ, հիմնադրում Կանտական միությունը։ 1909 թվականից երկրորդ կնոջ հետ ապրել է Մեերսբուրգում, իսկ 1915 թվականին ստացել է Մեերսբուրգի պատվավոր քաղաքացու կոչում։ Մահացել է Աշխարհի երեք կերպարները գրքի վրա աշխատելու ժամանակ, որ լույս է տեսել արդեն հետմահու (1925)։
Ֆրից Մաուտները հեղինակել է նովելներ, վեպեր (այդ թվում՝ պատմական, Քսանտիպա, 1884; Գիպատիա, 1892, և այլն), սատիրական ստեղծագործություններու փիլիսոփայական երկեր (այդ թվում՝ «Փիլիսոփայական բառարան», 1910—1911, վերահրատ. 1923—1924, 1980, 1997, «Աթեիզմն ու նրա պատմությունը արևմտյան աշխարհում», 4 հատոր, 1920—1923, մենագրություն Սպինոզայի 1906 և Շոպենհաուերի մասին, 1911), ինչպես նաև թողել է ինքնակենսագրական մի քանի աշխատություններ։ Թարգմանել է Էդմոն դը Գոնկուրի արձակ ստեղծագործություններից։
Ֆրից Մաուտներն առավել հայտնի է լեզվի փիլիսոփայության վերաբերյալ իր աշխատություններով («Լեզվի քննադատության ներածություն», 3 հատոր, 1901—1902), որ արտացոլում են Նիցշեի ազդեցությունն ու իրենց հերթին ազդել են Լյուդվիգ Վիտգենտեյնի ու Գուստավ Լանդաուզերի գիտական հայացքների վրա։ Ֆրից Մաուտների հայացքներն իրենց արձագանքն են գտել Շնիցլերի ու Հոֆմանստալի (Մաուտների ազդեցությունը երևում է նրա Լորդ Չանդոսի նամակը նովելում), Ջեյմս Ջոյսի, Խորխե Լուիս Բորխեսի ու Սեմյուել Բեկկետի ստեղծագործությունների վրա։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.