մարզ Նիդերլանդներում / From Wikipedia, the free encyclopedia
Ֆրիզլանդ[2] (անգլ. Friesland), պատմականորեն հայտնի է նաև որպես Ֆրիզիա, այն Նիդերլանդների հյուսիսում գտնվող նահանգն է։ Տեղակայված է Խրոնինգեն նահանգից արևմուտք, Դրենթեից և Օվերեյսելից հյուսիս-արևմուտք, Ֆրևոլանդից հյուսիս, Հյուսիսային Հոլանդիայից հյուսիս-արևելք և Վատտեն ծովից հարավ։ 2015 թվականի տվյալներով նահանգում բնակչությունը կազմում է 646,092 մարդ[3]։ Նահանգի ընդհանուր տարածքը 5.100 կմ², որով նա զբաղեցնում է 3-րդ տեղը Նիդերլանդների նահանգների ցանկում։
Նահանգի մայրաքաղաքը և կառավարության նստավայրը 91,817 բնակիչ ունեցող Լեուվարդեն քաղաքում է գտնվում։ 2017 թվականից ի վեր նահանգի կառավարիչն է Արնո Բրոքը։ Նահանգը բաժանված է 18 ինքնավար քաղաքների։ Այս նահանգի տարածքը նախկինում եղել է Ֆրիզիայի հնագույն, ավելի մեծ շրջանի մի մասը։ Ֆրիզլանդի պաշտոնական լեզուներն են՝ արևմտյան ֆրիզերենն ու հոլանդերենը։