Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ
ամերիկացի գրող (1896–1940) / From Wikipedia, the free encyclopedia
Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ (սեպտեմբերի 24, 1896(1896-09-24)[1][2][3][…], Սեյնթ Փոլ, Մինեսոտա, ԱՄՆ[1][4][5] - դեկտեմբերի 21, 1940(1940-12-21)[1][4][2][…], Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4][1]), ամերիկացի գրող, հայտնի է 1920-ականների ամերիկյան «ջազի դարաշրջանը» նկարագրող վեպերով ու պատմվածքներով։ Ծնվել է միջինից բարձր խավի ընտանիքում Մինսոտայում, սակայն մեծացել է Նյու Յորքում։ Հաճախել է Փրինսթոնի համալսարան, սակայն ձախողված հարաբերությունների և գրելով զբաղված լինելու պատճառով՝ ուսում կիսատ է թողել։ 1917 թվականին՝ ուսումը դադարեցնելուց հետո, միացել է ամերիկյան բանակին։ Ալաբամայում ծառայության տարիներին ծանոթացել է հարուստ և բարձր խավից եկող Զելդա Սաիրեին։ Չնայած՝ Զելդան բավականին երկար ժամանակ մերժել է Ֆիցջերալդին նրա ֆինանսական անբավարարության պատճառով՝ ամուսնացել է նրա հետ Ֆիցջերալդի «Դրախտի այս կողմում» ստեղծագործության հաջողումից հետո(1920)։
Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ անգլ.՝ Francis Scott Key Fitzgerald | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 24, 1896(1896-09-24)[1][2][3][…] |
Ծննդավայր | Սեյնթ Փոլ, Մինեսոտա, ԱՄՆ[1][4][5] |
Վախճանվել է | դեկտեմբերի 21, 1940(1940-12-21)[1][4][2][…] (44 տարեկան) |
Վախճանի վայր | Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4][1] |
Գերեզման | St. Mary's Catholic Cemetery |
Մասնագիտություն | գրող, վիպասան, վիպասան և սցենարիստ |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | St. Paul Academy and Summit School? (1911)[6], Nardin Academy? (1908) և Փրինսթոնի համալսարան (1917)[1] |
Ժանրեր | վեպ, պատմվածք և պիես |
Գրական ուղղություններ | մոդեռնիզմ |
Ուշագրավ աշխատանքներ | Մեծն Գեթսբի և Գիշերն անույշ է |
Պարգևներ | |
Ամուսին | Զելդա Ֆիջերալդ |
Զավակներ | Frances Scott Fitzgerald? |
Ազգականներ | Ֆրենսիս Սքոթ Կի |
F. Scott Fitzgerald Վիքիպահեստում |
1920 թվականին մեկնել է Եվրոպա որտեղ ծանոթացել է բազմաթիվ «կորած սերնդի» գրողների հետ։ Նրա վրա մեծ ազդեցություն է թողել հատկապես Էռնեստ Հեմինգուեյը։ Գրողի երկրորդ վեպը՝ «Գեղեցիկն ու անիծվածը» նրան դարձրեց Նյու Յորքի էլիտայի ներկայացուցիչ։ Մինչ նովելի նպագրումը հրատարակել է տարբեր պատմվածքներ թերթերում։ Ֆիցգերալիդ հաջորդ նովելը՝ «Մեծն Գեթսբին»-ն(1925) ոգեշնչված էր նրա հայտնությունից և Զելդայի հետ հարաբերություններից։ Երբ Զելդան շիզոֆրենիայի պատճառով տեղափոխվել է հոգեբուժարան՝ գրողը ավարտել է իր վերջին նովելը «Գիշերն անուշ է»(1934) անվանմամբ։
Հայտնիության նվազումից հետո՝ Ֆինանսական խնդիրների պատճառով տեղափոխվել է Հոլիվուդ և սկսել է խմբագրել և գրել սցենարներ։ Հարբեցողության հետ երկար պայքարից հետո մահացել է 1940 թվականին՝ 44 տարեկանում։ Նրա անավարտ նովելներից մեկը հետագայում ավարտել է Էդմունդ Վիլսոնը և հրապարակել նրա մահից հետո։
Ֆիցջերալդի ստեղծագործությունը 20-րդ դարի ամերիկյան գրականության փայլուն նմուշներից է[7]։ Նրա ժամանակակիցներն են Դրայզերն ու Ֆոլքները, Հեմինգուեյն ու Վուլֆը, բայց Ֆիցջերալդի տեղն ու դերն ուրույն է։ Նա առաջինը խոսեց այն սերնդի անունից, որը կյանք էր մտել Առաջին աշխարհամարտից հետո։«Մեծն Գեթսբին» Ֆիցջերալդի հայտնի վեպն է։ Լույս է տեսել 1925-ին և ամերիկյան գրականության մեջ համարվում է «ջազի դարի» տիպիկ արտացոլումը։ Վեպն ավարտվել ու հրատարակվել է Փարիզում, ուր այդ ժամանակ ապրում էր գրողը։ Նրա հայտնի վեպերից է նաև «Բենջամին Բաթոնի առեղծվածային պատմությունը»:
Վեպի գործողությունը տեղի է ունենում Նյու Յորքում, Լոնգ Այլենդում 20-րդ դարի 20-ականներին։ Առաջին աշխարհամարտի քաոսից հետո ամերիկյան հասարակությունը թևակոխում է զարգացման փուլ։ Հեղինակի կենդանության օրոք վեպն առանձնապես մեծ հռչակ չուներ, 24 հազարից պակաս օրինակ էր ընդամենը վաճառվել։ Հաջորդ տասնամյակներում վեպը դարձավ շատ երկրների գրականության դպրոցական և բուհական դասընթացի պարտադիր գործ։ Պատմողը՝ առաջին դեմքով հանդես եկող Նիք Քարաուեյը, սկսում է վեպը մի խորհրդից, որն իրեն ժամանակին տվել է հարուստ հայրը, այն է՝ չդատել ուրիշ մարդկանց, ովքեր չունեն իր առավելությունները։ Այս խորհրդին հետևելը Նիքի սովորությունն է, բայց բացառություն է Գեթսբին։ Նիքը լքում է Նյու Յորքը, վերադառնում Միջին Արևելք։
«Գիշերն անույշ է»-ն Ֆիցջերալդի դասական վեպն է, գրվել է 1934-ին։ Գործողությունը տեղի է ունենում Եվրոպայում՝ Ֆրանսիայի Անթիբ քաղաքում։