From Wikipedia, the free encyclopedia
Ֆրենսիս Դի (անգլ.՝ Frances Dee, նոյեմբերի 26, 1909[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ - մարտի 6, 2004[1], Նորուոլկ), ամերիկյան դերասանուհի։
Ֆրենսիս Դի անգլ.՝ Frances Dee | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 26, 1909[1] |
Ծննդավայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Մահացել է | մարտի 6, 2004[1] (94 տարեկան) |
Մահվան վայր | Նորուոլկ |
Կրթություն | Չիկագոյի համալսարան և Hyde Park Academy High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասանուհի և կինոդերասանուհի |
Ամուսին(ներ) | Ջոել ՄակՔրի |
Երեխա(ներ) | Jody McCrea? |
Պարգևներ և մրցանակներ | |
Ֆրենսիս Մերիոն Դին ծնվել է 1909 թվականի նոյեմբերի 26-ին Լոս Անջելեսում։ Այդ ընթացքում նրա հայրը այնտեղ էր ծառայում։ Մանկությունն անցել է Չիկագոյում, որտեղ ստացել է միջնակարգ կրթություն, ապա ընդունվել է Չիկագոյի համալսարան։ Այնտեղ սովորել է 2 տարի և վերադարձել է Կալիֆորնիա, որտեղ 1929 թվականին եղել է իր առաջելույթը։ Առաջին անգամ գլխավոր դերում հանդես է եկել Մորիս Շևալյեի հետ։
Հետագա տարիներին Ֆրենսիս Դին շարունակում էր հաճախ հայտնվել կինոէկրաններին, սակայն շատ դեպքերում միայն երկրորդական դերերում։ Իր կինոկարիերայի ընթացքում՝ մինչև 1954 թվականը, Ֆրենսիսը նկարահանվել է 53 ֆիլմում, ներառյալ՝ «Ամերիկյան ողբերգություն» (1931), «Փոքրիկ կանայք» (1933), «Բեքքի Շարփ» (1935), «Ուրախ խաբեությունը» (1935), «Այսպես է ավարտվում մեր գիշերը» (1941), «Ես զբոսնում էի զոմբիների հետ» (1943), «Լավ ընկերոջ անձնական գործերը» (1947) և «Վճարն ըստ պահանջի» (1947) ֆիլմերում։
Ֆիլմի նկարահանումների ժամանակ Դին ծանոթացել է դերասան Ջոել Մակքրիի հետ, որի հետ 1933 թվականին ամուսնացել է։ Դիին մի քանի ֆիլմերում կապված է եղել Դևիդ Սելզնիկի հետ, Սակայն ճակատագրի հեգնանքով նրա գեղեցկությունը սարսափելի կատակ է խաղացել նրա հետ. նա կորցրել է Սելզնիկի ամենամեծ «Քամուց քշվածները» (1939) կինոնկարում նկարահանվելու հնարավորությունը, հենց այդ պատճառով[2]։ Կինոկարիերայի ավարտից հետո Դիին ամուսնու հետ բնակություն է հաստատել Կալիֆոռնիայի Վենտուրա շրջանում գտնվող ռանչոյում, որտեղ նրանք զբաղվել են երեք երեխաների դաստիարակությամբ, ինչպես նաև ձիերի բուծմամբ։ Նրանց ամուսնությունը դարձել Է Հոլիվուդի պատմության մեջ ամենաերկար ամուսնություններից մեկը։ 1990 թվականին իրենց ամուսնության 57-րդ տարեդարձին մահացել է ամուսինը։ Ֆրենսիս Դին ամուսնու մահից հետո ապրել է 14 տարի և մահացել 2004 թվականի մարտի 6-ին՝ 94 տարեկան հասակում, ինսուլտից հետո առաջացած բարդություններից։ Կինոյում ունեցած իր ավանդի համար նա Հոլիվուդի փառքի ծառուղում արժանացել է աստղի։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.