Ֆրեդ Ուիլլարդ
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Ֆրեդ Ուիլլարդ (անգլ.՝ Fred Willard,սեպտեմբերի 18, 1933[1][2], Քլիվլենդ, Օհայո[3] - մայիսի 15, 2020[4][5][1][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա[6][7][1][8][9][10]), ամերիկացի դերասան և կոմիկ։
Ֆրեդ Ուիլլարդ | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | սեպտեմբերի 18, 1933[1][2] |
Ծննդավայր՝ | Քլիվլենդ, Օհայո[3] |
Վախճանի թիվ՝ | մայիսի 15, 2020[4][5][1][…] (86 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Լոս Անջելես, Կալիֆոռնիա[6][7][1] |
Քաղաքացիություն՝ | ԱՄՆ |
Մասնագիտություն՝ | կատակերգու, կինոդերասան, հեռուստատեսային դերասան, հնչյունավորող, դերասան և հեռուստահաղորդավար |
IMDb։ | ID 0929609 |
fredwillard.com |
Ֆրեդ Ուիլլարդը սովորել է Կենտուկի և Վիրջինայի ռազմական համալսարաններում և ուսումը ավարտելուց հետո ստացել է անգլերենի և արվեստի բակալավրի կոչում[11][12]։ Ուիլարդը համարվում էր ԱՄՆ-ի իմպրովիզացիայի լավագույն դերասաններից մեկը[13][14]։ Ուիլլարդը նաև իմպրովիզացիոն դերասանական խմբի Ace Trucking Company հիմնադիրն էր։ 1968 թվականին սկսելով իր դերասանական կարիերան փոքր դերերից՝ 1997 թվականին նա համաշխարհային ճանաչում ձեռք բերեց Fernwood 2 Nite հեռուստասերիալում մասնակցություն ունենալուց հետո։ Ուիլլարդը մի քանի անգամ առաջադրվել է «Էմմի» պրեմիային, ինչպես նաև «Շոուի հաղթողներ» ֆիլմում իր դերի համար ստացել է American Comedy Award և BSFC Award մրցանակները։
Ուիլլարդը նկարահանվել է 300-ից ավելրի ֆիլմերում և սերիալների դրվագներում, բայց հիմնականում դրանք եղել են երկրորդական դերեր կամ միանգամյա ելույթներ։ Նրա վերջին դերը դարձավ Ֆրեդ Նեյրդը՝ «Տիեզերական ուժեր» ֆիլմի գլխավոր հերոսի հայրը, արտիստը մահացել է առաջին եթերաշրջանի նկարահանումների ժամանակ։
Ֆրեդ Ուիլլարդը ամուսնացած է եղել և ունի դուստր։
Տարեթիվ | Հայերեն անվանում | Օրիգինալ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1976 | ֆ | Արծաթե նետ | Silver Streak | Ջերի Ջերվիս |
1977 | ֆ | Դիկի և Ջեյնի զվարճալի արկածները | Fun with Dick and Jane | Բոբ |
1979 | հֆ | Սալեմի վամպիրները | Salem’s Lot | Լարրի Կրոկետ |
1984 | ֆ | Սա Spinal Tap!-ն է | This Is Spinal Tap | Գնդապետ ռազմաբազայում |
1987 | ֆ | Ռոքսանա | Roxanne | Մայոր Դիբս |
1991 | ֆ | Նյարդերը սահմանին են | High Strung | ապահովագրական գործակալ |
1999 | ֆ | Ձեռք մարդասպան | Idle Hands | պարոն Տոբիաս |
1999 | ֆ | Օսթին Փաուերս. Լրտեսը, Ով խեղդեց ինձ | Austin Powers: The Spy Who Shagged Me | առաքելության ղեկավար |
2000 | ֆ | Շոուի հաղթողները | Best in Show | Բակ Լաֆլին |
2001 | ֆ | Հարսանյաց պլանավորողը | The Wedding Planner | Բազիլ Սենտ Մոսլի |
2001 | ֆ | Թմրամոլներ | How High | Ֆիլիպ Հանթլի |
2001—2008 | մս | Բլրի արքան | King of the Hill | տարբեր կերպարներ |
2003 | ֆ | Ամերիկյան թխվածք։ Ամուսնություն | American Wedding | Հարոլդ Ֆլարեթի |
2003—2005 | с | Բոլորը սիրում են Ռայմոնդին | Everybody Loves Raymond | Հենք Մակդուգալ |
2004 | ֆ | Հարոլդն ու Կումարը բաժանվում են | Harold & Kumar Go to White Castle | դոկտոր Ուիլլոբի |
2005 | մֆ | Փոքրիկ ճուտիկը | Chicken Little | ալյմոլորակային Մելվին |
2005 | ֆ | Սեր կղզու վրա | Love Wrecked | Բեն Տեյլոր |
2006 | ֆ | Կինոժամադրություն | Date Movie | Բերնի Ֆանկեդոդր |
2006 | մֆ | Հրեշ տունը | Monster House | հայրիկ |
2007 | ֆ | Շատ էպիկական ֆիլմ | Epic Movie | Ստեբասլո |
2007 | ֆ | Ես երբեք քոնը չեմ լինի | I Could Never Be Your Woman | Մարտի |
2008 | մֆ | ՎԱԼԼ-Ի | WALL-E | Շելկբի Ֆորտրայտ |
2009 | ֆ | Ապստամբ երիտասարդություն | Youth in Revolt | պարոն Ֆերգյուսոն |
2009 | ս | Ուեյվերլի Փլեյսի կախարդները | Wizards of Waverly Place | պարոն Ստաֆֆլբի |
2009—2020 | ս | Ամերիկյան ընտանիք | Modern Family | Ֆրենք Դանֆի |
2010 | ս | Կասլ | Castle | Հենք Մանֆի |
2012 | ֆ | Բել կղզու կախարդանքը | The Magic of Belle Isle | Էլ Կեյզեր |
2014—2015 | ս | Համարձակ և Գեղեցիկ | The Bold and the Beautiful | Ջոն Ֆորրեստեր |
2016—2019 | մս | Իմ աղմկոտ տունը | The Loud House | Պոպ-Պոպ |
2020 | ս | Տիեզերական ուժեր | Space Force | Գրեյ Նեյրդ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.