From Wikipedia, the free encyclopedia
Ֆրա Կառնևալե, Բարտոլոմեո դի Ջովանի Կորադինի (իտալ.՝ Fra Carnevale, Bartolomeo di Giovanni Corradini, 1420[1], Ուրբինո, Duchy of Urbino, Պապական մարզ - հուլիսի 1, 1484[2], Ուրբինո, Պապական մարզ), իտալացի նկարիչ, դոմինիկյան վանական, Քվատրոչենտոյի ժամանակաշրջանի նկարիչ։ Աշխատել է հիմնականում Ուրբինոյում (Արևելյան Իտալիայի Մարկեի շրջան)։ Իտալիայի այս շրջանի ամենաառեղծվածային նկարիչներից մեկն է: Աղբյուրներում նա հիշատակվում է տարբեր անուններով: Բարտոլոմեո դիՋավանի Կորրանդի, Բարտոլոմեո Կորրանդի և Ֆրա Կառնևալե։ Դոմինիկյան միաբանությունում նա հայտնի էր որպես հոգևոր ասկետ, հետևաբար հեգնական մականունը «Carnevale» (զվարճանք, տոն)[4]։ Հայտնի է միայն 9 աշխատանք, որոնք կարող են ապացույցներով վերագրվել նրա ստեղծագործական գործունեությանը։ Որոշ հայտնի գործեր, ինչպիսիք են Մոնտեֆելտրոյի խորանը, որը 1811 թվականին մտել է Բրերա Պինակոտեկայի կազմի մեջ՝ որպես Ֆրա Կառնևալեի ստեղծագործություն, հետագայում ճանաչվել է որպես Պիերո դելլա Ֆրանչեսկայի գլուխգործոցներից մեկը։
Ֆրա Կառնևալե | |
---|---|
Ծնվել է | 1420[1] |
Ծննդավայր | Ուրբինո, Duchy of Urbino, Պապական մարզ |
Վախճանվել է | հուլիսի 1, 1484[2] |
Մահվան վայր | Ուրբինո, Պապական մարզ |
Քաղաքացիություն | Իտալիա |
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Մասնագիտություն | նկարիչ, արվեստագետ, ճարտարապետ և վանական |
Թեմաներ | Italian painting?[3] և ճարտարապետություն[3] |
Ուշագրավ աշխատանքներ | The Presentation of the Virgin in the Temple? և The Ideal City? |
Fra Carnevale Վիքիպահեստում |
Ֆրա Կառնևալեի կյանքի մասին շատ քիչ բան է հայտնի։ Հետազոտողները կարծում են, որ նա ծնվել և մահացել է Ուրբինոյում, նրա կյանքի տևողության ճշգրիտ ժամկետները հայտնի չեն: Եղել է ֆերարային նկարիչ Անտոնիո Ալբերտիի աշակերտը։ 1445-1446 թվականներին աշխատել է Ֆլորենցիայում՝ նկարիչ Ֆիլիպպո Լիպպիի արվեստանոցում[5]։ 1449 թվականին միացել է Դոմինիկյան միաբանությանը։
Ենթադրվում է, որ ականավոր իտալացի ճարտարապետ Դոնատո Բրամանտեն նկարչություն է սովորել Ֆրա Կառնևալեի մոտ[6]։
«Կառնովալե դա Ուրբինո» հիշատակվում է Ջորջիո Վազարիի «Կենսագրությունում», որը նրան անվանել է որպես Ուրբինոյի Սանտա Մարիա դելլա Բելլա եկեղեցու խորանի հեղինակ, ինչպես նաև հիշատակել է նրա ազդեցությունը Բրամանտեի ճարտարապետության՝ Վատիկանում գտնվող Սուրբ Պետրոսի տաճարի ձևավորման մեջ։ Ֆ. Բալդինուչիի «Նոթեր Նկարչության վարպետների մասին»-ում Ֆրա Կառնևալեն հիշատակվում է որպես հեռանկարային արվեստի հիանալի վարպետ։ Լուիջի Լանզին («Նկարչության պատմությունը՝ Իտալիայում», 1795-1796) նշել է, որ «Բրամանտեն և Ռաֆայելը ուսումնասիրել են նրա աշխատանքը, քանի որ ավելի լավ բան հնարավոր չէր գտնել Ուրբինոյում»[7]։
Կառնևալեի ամենավաղ ստեղծագործությունները՝ ստեղծված 1445 թվականին Ֆլորենցիայում, արտահայտում են Դոմենիկո Վենեցիանոյի ազդեցությունը։ Այնուհետև նկարիչը մեկնել է Ուրբինո։
Ֆրա Կառնևալեի առավել հայտնի գործերից են «Աստվածամորի ծնունդը» (Nascita della Vergine) և «Աստվածամորը ներկայացնելը տաճարում» (Presentazione della Vergine al Tempio, երկուսն էլ՝ 1467 թ․): Դրանք նկարվել են որպես Ուրբինոյի Սանտա Մարիա դելլա Բելլա եկեղեցու խորանի մասեր (1644 թվականից գրանցված է կարդինալ Անտոնիո Բարբերինիի հավաքածուում)։ Ներկայումս երկու աշխատանքներն էլ գտնվում են ամերիկյան թանգարանների հավաքածուներում՝ «Աստվածամորի ծնունդը» Նյու Յորքում, Մետոպոլիտեն արվեստի թանգարանում (կատալոգում համարը՝ 35.121)[8], «Աստվածամորը ներկայացնելը տաճարում» Բոստոնում՝ Գեղարվեստի թանգարանում (կատալոգում համարը՝ 37.108)[9]։
Երկու նկարներն էլ արվել են նկարչի կողմից՝ ներառելով առօրյա կյանքի մանրամասները, իսկ ճարտարապետական ֆոնի վրա կարելի է ճանաչել Ուրբինոյի դուքսերի ամրոցը։ «Իդեալական քաղաք» նկարը հաճախ հիշատակվում է քաղաքային միջավայրի տեսության և պատմության վերաբերյալ գրքերում և պահվում է Բալթիմորի (ԱՄՆ) Ուոլթերսի արվեստի թանգարանում, համարվում է գրեթե նույն ոճի երեք նկարներից մեկն և վերագրվում է Ֆրա Կառնևալիեին։ Այնուամենայնիվ, այլ հետազոտողներ նկարը վերագրում են Ֆրանչեսկո դի Ջորջիո Մարտինիի աշխատանքին, մասամբ պայմանավորված Ուրբինոյի արքունիքում վերջինիս ավելի մեծ կարևորությամբ, ինչպես նաև նկարը վերաբերում է ճարտարապետական թեմաներին, որոնք նա նշում է իր ճարտարապետական տրակտատում (մոտ 1482-1486 թթ.), հիմնված Լեոն Բատիստա Ալբերտիի նախկինում հրատարակված տրակտատի վրա[10]։ Այս նկարը ցույց է տալիս նկարչի լավ իմացությունը ճարտարապետության մասին: Շենքերի ճակատային մանրամասնությունները տարբեր ռակուրսներից և գծային հեռանկարը գծված են անթերի:
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.