Ֆրանքենսթայն
վեպ / From Wikipedia, the free encyclopedia
Ֆրանկենշթեյն կամ ժամանակակից Պրոմեթևս, անգլիացի գրող Մերի Շելիի վեպը, որը պատմում է երիտասարդ գիտնական Վիկտոր Ֆրանկենշտեյնի պատմությունը, ով ստեղծում է մի անճոռնի արարած՝ հրեշ, որն էլ իր հերթին ի վերջո հանդիսանում է Վիկտորի և նրա ընտանիքի դժբախտությունների և կործանման պատճառը։ Շելլին սկսել է գրել վեպը՝ երբ նա դեռ 18 տարեկան էր և առաջին անգամ վեպը տպագրվել է 1818 թվականին Լոնդոնում, սակայն այդ հրատարակության վրա չի եղել հեղինակի անունը։ Շելլիի անունը, որպես հեղինակ, առաջին անգամ հայտնվել է 1823 թվականին Ֆրանսիայում լույս տեսած գրքի երկրորդ հրատարակության մեջ։
Ֆրանքենսթայն անգլ.՝ Frankenstein | |
---|---|
Ենթավերնագիր | The Modern Prometheus |
Հեղինակ | Մերի Շելի[1] |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | նամակավեպ, body horror literature?, գոթական գրականություն, գիտական ֆանտաստիկա և ֆենթեզի |
Կազմված է | Մերի Շելի[2] |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Կերպար(ներ) | Վիկտոր Ֆրանկենշթեյն, Ֆրանկենշթեյն, Elizabeth Lavenza? և Doctor Waldman? |
Ստեղծման տարեթիվ | 1810 |
Նախորդ | History of a Six Weeks' Tour? |
Հաջորդ | Valperga? |
Երկիր | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Հրատարակման վայր | Լոնդոն |
Հրատարակման տարեթիվ | հունվարի 1, 1818[3] և 1818 |
OCLC | 690445527 և 1164364066 |
Թվային տարբերակ | standardebooks.org/ebooks/mary-shelley/frankenstein |
Պարգև(ներ) | |
Frankenstein (book) Վիքիպահեստում |
Շելլին ճամփորդել է Եվրոպայով 1814 թվականին, Հռենոս գետի շուրջ ճամփորդելիս նա եղել է նաև Գերնշեյմում, որը միայն 17 կիլոմետր է հեռու Ֆրանկենշթեյն դղյակից, որտեղ 2 դար առաջ մի ալքիմիկոս կատարել է իր փորձերը[4][5][6]։ Հետագայում նա եղել է Ջենեվայում, որտեղ էլ տեղի են ունենում վեպի հիմնական գործողությունները, այստեղ նրա և իր ուղեկիցների՝ Պերսի Բիշի Շելլիի, Ջորջ Բայրոնի և Ջոն Պոլիդորիի միջև եղել են բազմաթիվ զրույցներ գալվինիզմի և նմանատիպ օկուլիստական թեմաների շուրջ, նրանք վիճել են թե իրենցից ով կգրի լավագույն սարսափ պատմությունը։ Մի քանի օր թեմայի մասին մտածելով Շելլին ի վերջո երազում տեսել է մի գիտնականի, ով կյանք է տվել մի արարածի, և սարսափել է իր արածի ահավորությունից, Շելլի երազը հետագայում ծնունդ տվեց վեպի հիմնական սյուժեին։
Վեպը իր մեջ պարունակում է ինչպես գոթիկ ժանրի այնպես էլ ռոմանտիկ ժանրի մասեր, և այն կարելի է համարել գիտա-ֆանտաստիկ ժանրի առաջին նմուշներից մեկը։ Վեպը լայնածավալ ազդեցություն է թողել ինչպես գրական աշխարհում, նաև դրա շրջաններից դուրս և վեպի հիման վրա նկարահանվել են բազմաթիվ ֆիլմեր։ Վեպը հիմնականում ներկայացված և գրված է նամակների տեսքով։
Վեպի հիման վրա նկարահանված առաջին ֆիլմը ստեղծվել է 1910 թվականին «Ֆրանկենշթեյն» անվան ներքո, և նրա տևողությունը 16 րոպե է։