Ֆրանց Բեկե
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Ֆրանց Բեկե գերմ.՝ Dr.Franz Bäke, փետրվարի 28, 1898, Schwarzenfels, Sinntal, Մայն Կինցիգ, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիա - դեկտեմբերի 12, 1978, Բոխում, Առնսբերգ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), գերմանացի պահեստային սպա (որը ռազմական դպրոցի շրջանավարտ չի հանդիսանում), Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կամավոր տանկիստ, «Մարտական խաչ» շքանշանակիր։ Եղել է պահեստային գեներալ-մայոր 1945 թվականի ապրիլի 20-ից։ Մասնագիտությամբ ատամնաբույժ էր մինչ պատերազմը, և պատերազմից հետո։
Ֆրանց Բեկե | |
---|---|
գերմ.՝ Franz Bäke | |
փետրվարի 28, 1898 - դեկտեմբերի 12, 1978 (80 տարեկան) | |
Ծննդավայր | Schwarzenfels, Sinntal, Մայն Կինցիգ, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիա |
Մահվան վայր | Բոխում, Առնսբերգ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն |
Գերեզման | Հագեն |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Զորատեսակ | հետևազոր |
Կոչում | գեներալ |
Հրամանատարն էր | 13th Panzer Division? |
Մարտեր/ պատերազմներ | Առաջին համաշխարհային պատերազմ և Երկրորդ համաշխարհային պատերազմ |
Պարգևներ |
Ծնվել է 1898 թվականի փետրվարի 28-ին, Գերմանական կայսրության Շվարցենֆելս քաղաքում[2]։
1915 թվականի մայիսին կամավոր զինվորագրվում է ծառայության։ Կռվել է արևելյան ճակատում, որպես հետևակային և պարգևատրվել «Երկաթե խաչ» երկրորդ կարգի շքանշանով։
1916 թվականի նոյեմբերին, լուրջ վնասվածք ստանալուց հետո, տեղափոխվում է հրետանային ստորաբաժանում։
1918 թվականին կրկին երկու անգամ վիրավորվում է։ Պատերազմի ավարտին կրտսեր սերժանտի կոչում է ստանում։
1919 թվականին ազատվել է զինվորական ծառայությունից, ընդունվել բժշկական ֆակուլտետ։ Առաջին կիսամյակում թողել է ուսումն ու կամավոր մեկնել ռազմաճակատ ՝ միանալով Կամավորական կորպուսի զինվորներին (գերմ.՝ Freikorps Epp)։ Այնուհետև ավարտել է բժշկական կրթությունը, ստացել բժշկի կոչում և բացել սեփական ատամանաբուժական կլինիկան։
1937 թվականի ապրիլին, 39 տարեկան հասակում, կրկին ինքնակամ մտել է զինվորական ծառայության։
Ավարտել է սպայի վերապատրաստման դասընթացներ, իսկ 1937 թվականի դեկտեմբերին ստացել պահեստային լեյտենանտի կոչում (այսինքն `առանց զինվորական ուսումնարան ավարտելու)։
1938 թվականի հունվարից նշանակվել է տանկային գումարտակի դասակի հրամանատար։
Մասնակցել է լեհական արշավներին, երկրորդ անգամ պարգևատրվել Երկաթե խաչ երկրորդ կարգի շքանշանով։
1939 թվականի նոյեմբերից եղել է հետևակային ստորաբաժանման հրամանատար, պահեստային ավագ լեյտենանտ։
Կրկնակի վիրավորվում է ֆրանսիական արշավի ժամանակ՝ մնալով շարքերում և ստանում «Ոսկե կրծքանշան» (վիրավորվելու համար), «Երկաթե խաչ» առաջին կարգի մրցանակ։
1941 թվականի մայիսին կապիտանի կոչում է ստանում։
1941 թվականի հունիսի 22-ից կապիտան Բեկեն մասնակցում է «Բարբարոսա» օպերացիային։ Օգոստոսի 1-ից ստանում է ռեզերվային մայորի կոչում։
Պատասխանատվություն է կրում 6-րդ զրահատանկային դիվիզիայի տանկերի վերանորոգման համար , ստանում է «ատամնաբույժ» մականունը, ոչ միայն ծառայողներին ատամնաբուժական օգնություն ցույց տալու համար, այև ավերված տանկերի արդյունավետ վերանորոգման աշխատանքների համար։ Տանկերի վերանորոգման գերմանական համակարգը պատերազմի սկզբում շատ արդյունավետ էր։ Գրավված և վնասված չեխական տանկերը Pz.35(t) շատ կարճ ժամանակահատվածում ՝ 24 ժամում վերանորոգվում և գործի էին դրվում։
Նա իր 6-րդ զրահատանկայն դիվիզիայով 1941 թվականի հոկտեմբերին շարժվում է Լենինգրադ, հետո Մոսկվա։
1942 թվականի հունվարից երկրորդ գումարտակի տասնմեկերորդ տանկային գնդի հրամանատար է եղել։
1942 թվականի նոյեմբերին 6-րդ զրահատանկային դիվիզիան նոր տանկերով շարժվում է Ստալինգրադի ուղղությամբ։ 1943 թվականի մարտին դիվիզիան նահանջում է Խարկովի մարզը։ 1943 թվականի հունվարին Բեկեն պարգևատրվում է Մարտական խաչ կրծքանշանով։
1943 թվական հուլիսից 6-րդ զրահատանկային դիվիզիան մասնակցում է Կուրսկի մարտին։ Այստեղ, գիշերվա ճակատամարտի ժամանակ, մայոր Բեկեն անձամբ երեք տանկ է վնասազերծում, որի համար ստանում է երեք բազկի հեծանակներ։ Հուլիսի 13-ին վիրավորվում է, 14-ին ըհդունում է 11-րդ տանկային գնդի հրամանատարությունը։
1943 թվականի օգոստոսին Կուրսկի ճակատամարտի մասնակցության համար մայոր Բեկեն պարգևատրվում է Կաղնու տերևներով մարտական խաչ շքանշանով։
1943 թվականի նոյեմբերին պահեստային փոխգնդապետի կոչում է ստանում, իսկ 1944 թվականին Ուկրանիայում ճակատամարտերի մասնակցության համար պարգևատրվում է Թրերով և կաղնու տերևներով մարտական խաչ (№ 49) շքանշանով, մայիսին ստանում պահեստային գնդապետի կոչում։
1944 թվականի հուլիսին նշանակվում է արևմտյան ճակատում 106-րդ զրահատանկային գնդի հրամանատար։
1945 թվականի մարտին ՝ 13-րդ զրահատանկային դիվիզիայի հրամանատար։ 1945 թվականի ապրիլի 20-ին ստանում է է ռեզերվ գեներալ-մայորի կոչում։
Ֆրանց Բեկեն տասներեք անգամ հարձակման է երթարկվել, վիրավորվել՝ յոթ անգամ և ստացել Ոսկե կրծքանշան վիրավորված լինելու համար։
1945 թվականի մայիսի 8-ին Գերմանիայի պարտությունից հետո, Բեկեն իր դիվիզիայով տեղափոխվեց արևմուտք և հանձնվեց ամերիկյան գերության։
1950 թվականին Բեկեն գերությունից ազատ է արձակվում, վերադառնում Գերմանիա և կրկին ատամնաբույժ աշխատում։
Մահացել է 1978 թվականի դեկտեմբերի 12-ին, ավտովթարից Հագենում[3], 80 տարեկան հասակում։
Նրա հուղարկավորության համար գերմանական կառավարությունը հատուկ պատվո պահակախումբ է տրամադրել։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.