From Wikipedia, the free encyclopedia
Ֆրանտիշեկ Ստուպկա (չեխ․՝ František Stupka, հունվարի 18, 1879[1][2][3][…], Տեդրաժիցե, Hrádek[1][2][4] - նոյեմբերի 24, 1965[1][3][4], Պրահա, Չեխոսլովակիա[3][4]), չեխ ջութակահար, դիրիժոր։ Չեխոսովակիայի վաստակավոր արտիստ (1954)։
Ֆրանտիշեկ Ստուպկա | |
---|---|
Ծնվել է | հունվարի 18, 1879[1][2][3][…] Տեդրաժիցե, Hrádek[1][2][4] |
Երկիր | Չեխոսլովակիա |
Մահացել է | նոյեմբերի 24, 1965[1][3][4] (86 տարեկան) Պրահա, Չեխոսլովակիա[3][4] |
Գերեզման | Վիշեհրադսկե գերեզմանատուն[5] |
Մասնագիտություն | մանկավարժ, դիրիժոր և ջութակահար |
Գործիքներ | ջութակ |
Կրթություն | Պրահայի կոնսերվատորիա[4] |
Պարգևներ | |
František Stupka Վիքիպահեստում |
1901 թվականին ավարտել է Պրահայի կոնսերվատորիան, եղել է Օտակար Շևչիկի և Միխայիլ Սերբուլովայի աշակերտը։ Նույն թվականին մեկնել է Օդեսա, որտեղ հանդես է եկել Իոսիֆ Պրիբիկի նվագախմբում։ 1902 թվականին դասավանդել է Օդեսայի կոնսերվատորիայում, 1913 թվականին ստացել է պրոֆեսորի կոչում։ Եղել է Օդեսայի կոնսերվատորիայի լարային քառյակի երկրորդ ջութակահարը։ Ղեկավարել է կոնսերվատորիայի նվագախումբը։
Վերադառնալով Չեխիա՝ մի քանի տասնամյակ եղել է Չեխիայի ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժոր, միաժամանակ՝ 1924-1931 թվականներին Պրահայի կոնսերվատորիայում դասավանդել է ալտ։ 1946-1956 թվականներին ղեկավարել է Մորավյան ֆիլհարմոնիկ նվագախումբը, միաժամանակ՝ 1947-1951 թվականներին՝ Բռնոյի Յանաչեկի անվան երաժշտական ակադեմիայի պրոֆեսոր։ Հայտնի է եղել որպես չեխական երաժշտության դասականների՝ Լեոշ Յանաչեկի, Բեդրժիխ Սմետանայի, Անտոնին Դվորժակի մեկնաբան։ 1928 թվականին Պրահայում անցկացվող բուլղարական երաժշտական փառատոնի ժամանակ ղեկավարել է Պանչո Վլադիգերովի «Վարդար» ռապսոդիայի պրեմիերան[6]։
Պահպանվել են Սիմֆոնիա 8 (Դվորժակ) և Կոնցերտ թավջութակի և նվագախմբի համար (Դվորժակ) (մենակատար՝ Անդրե Նավառա) ստեղծագործությունները։
Ստուպկայի անունով են կոչվում փողոցներ Պրահայում և Օլոմոցում (չեխ․՝ Stupkova)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.