![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/6a/FrancoisLemoyne.jpg/640px-FrancoisLemoyne.jpg&w=640&q=50)
Ֆրանսուա Լը Մուան
ֆրանսիացի նկարիչ / From Wikipedia, the free encyclopedia
Ֆրանսուա Լըմուան կամ Ֆրանսուա լը Մուան (François Lemoyne կամ François Le Moine, fʁɑ̃swa ləmwan, 1688[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն - հունիսի 4, 1737(1737-06-04)[1][4][5][…], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն), 18-րդ դարի առաջին կեսի ֆրանսիացի նկարիչ, ռոկոկո ոճի ներկայացուցիչ։ Եղել է Հռոմեական մրցանակի (Prix de Rome) դափնեկիր, կերպարվեստի և քանդակագործության ակադեմիայի պրոֆեսոր, Լուի 15-րդ թագավորի պալատի թիվ մեկ նկարիչ (Premier peintre du Roi)։ Նրա առավել աչքի ընկած սաներից էին Շառլ-Ժոզեֆ Նատուարը, Ֆրանսուա Բուշեն[8][9]։
Ֆրանսուա Լը Մուան ֆր.՝ François Lemoyne | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1688[1][2][3][…] |
Ծննդավայր | Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն |
Վախճանվել է | հունիսի 4, 1737(1737-06-04)[1][4][5][…] |
Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Գեղանկարի և քանդակի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ, դասախոս և փաստաբան |
Ոճ | ռոկոկկո |
Ժանր | պատմական գեղանկարչություն |
Թեմաներ | գեղանկարչություն և մանկավարժ[7] |
Ուսուցիչ | Louis Galloche? |
Աշակերտներ | Շառլ-Ժոզեֆ Նատուար, Շարլ-Միշել-Անժ Շալ, Donat Nonnotte?, Ֆրանսուա Բուշե և Jean-Jacques Caffieri? |
Պարգևներ | |
Պաշտոն | Թագավորի առաջին նկարիչ |
![]() |
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/80/Venus_and_Adonis._Francois_Lemoyne.jpg/640px-Venus_and_Adonis._Francois_Lemoyne.jpg)
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/82/Time_Saving_Truth_from_Falsehood_and_Envy.jpg/640px-Time_Saving_Truth_from_Falsehood_and_Envy.jpg)
Ստեղծագործական ողջ կյանքի ընթացքում Լըմուանը պայքարել է, որ համարվի Շառլ լը Բրյունի ավանդույթների արժանավոր շարունակողը, իր սերնդի առաջատար նկարիչը. տիտղոսներ, որոնց համար մարտնչում էր նաև նրա մրցակիցը՝ Ժան-Ֆրանսուա դը Տրուան (1679–1752)[10]։ Լըմուանի տաղանդը, որ առավել նշանակալի կերպով արտացոլվել է Վերսալի պալատի պատկերազարդումներում, նրան արժանացրել է իր ժամանակակիցների կողմից տրված «նոր Շառլ լը Բրյուն» պատվանունին։