![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/6a/Jacques_Lameloise%252C_escab%25C3%25A8che_d%2527%25C3%25A9crevisses_sur_gaspacho_d%2527asperge_et_cresson.jpg/640px-Jacques_Lameloise%252C_escab%25C3%25A8che_d%2527%25C3%25A9crevisses_sur_gaspacho_d%2527asperge_et_cresson.jpg&w=640&q=50)
Ֆրանսիական խոհանոց
From Wikipedia, the free encyclopedia
Ֆրանսիական խոհանոց (ֆր.՝ Cuisine française ), Ֆրանսիայի ազգային խոհանոցը, որ նաև աշխարհում հայտնի է որպես յուրահատուկ համադամ խորտիկների խոհարարական արվեստի ոճ։ Ֆրանսիական խոհանոցի զարգացումը հարյուրամյակների պատմություն ունի և կրում է ֆրանսիական արքունիքի և ֆրանսիական ժողովրդի սոցիալական, մշակութային ու քաղաքական զարգացման ու փոփոխությունների ազդեցությունը, և հենց այդ պատճառով այն պայմանականորեն կարելի է բաժանել երկու տարատեսակի՝ մեկը տարածաշրջանին բնորոշ ազգային խոհանոցն է, մյուսը՝ ազնվականական կամ արքունական ոճի խոհանոցը։ Միջին դարերում Ֆրանսիական ազնվականության և արքունական կյանքում առանձնահատուկ զարգացում ունեցավ առատ ու շքեղ ճաշկերույթների մշակույթը, ինչի արդյունքում ֆրանսիական խոհանոցային արվեստում մեծ առաջընթաց կատարվեց՝ պատմության մեջ նշանավորելով հանրահայտ խոհարար Գիյոմ Տիրելի անունը, որն ավելի հայտնի է «Տայվանտ» (Taillevent) մականունով և որը խոհարարական արվեստի մեջ մտցրեց խորտիկները դեկորատիվ զարդարելու, բազմապիսի խավարտներով զուգորդելու և կերակրախյուսերով ամոքելու մոտեցումը։ 18-րդ դարից սկսած Ֆրանսիական հեղափոխության հետ ֆրանսիական խոհարարական արվեստը նույնպես որոշակի հեղափոխություն ապրեց՝ գնալով դեպի համեմունքների և ուտելի խոտաբույսերի ավելի զուսպ ու ընտրողաբար օգտագործումը, որը զուգորդվեց նաև խոհանոցային տեխնիկայի հղկումով, սկսած ևս մեկ պատմականորեն հայտնի խոհարար Ֆրանսուա Պյեռ դե լա Վարենից և զարգացման ևս մեկ փուլ ապրեց Մարի-Անտուան Կարենի օրոք, որը Նապոլեոն Բոնապարտի և ժամանակի այլ բարձրաշխարհիկ ազնվականների խոհարարն էր։
![]() | |
gastronomic meal of the French? | |
Տեսակ | national cuisine? |
Ենթատեսակ | Եվրոպական խոհանոց |
![]() |
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/29/Quiche.jpg/640px-Quiche.jpg)