From Wikipedia, the free encyclopedia
Ֆրանսիական թաղամաս (անգլ.՝ French Quarter, ֆր.՝ Vieux Carré), Նոր Օռլեանի ամենահին փողոցներից մեկը։
Բնակավայր | ||
---|---|---|
Ֆրանսիական թաղամաս | ||
Երկիր | ԱՄՆ | |
Համայնք | Օռլեան շրջան | |
Մակերես | 1,7 կմ² | |
ԲԾՄ | 7 ֆուտ | |
Բնակչություն | 3888 մարդ (2010) | |
Ժամային գոտի | CDT? | |
Փոստային դասիչ | 70116 | |
| ||
Նոր Օռլեանի աճին զուգընթաց երկար ժամանակ քաղաքը ընդլայնվել է Ֆրանսիական թաղամասի շուրջ։ Նոր Օռլեանի ֆրանկֆոնների շրջանում թաղամասը հայտնի է որպես «Հին թաղամաս» (ֆր.՝ Vieux Carré)։ Այսօր քաղաքացիներն այն անվանում են ուղղակի «Թաղամաս»[1]։ Ամենահայտնի և կենտրոնական փողոցներից է Բուրբոն սթրիթը (ֆր.՝ Rue Bourbon)։
1788 թվականին հրդեհը ոչնչացրեց կամ վնասեց Թաղամասի մեծ մասը։ 1794 թվականին ևս հրդեհ եղավ, որը վնասեց Թաղամասի մի շարք շինություններ։ Ամերիկացիների կողմից Լուիզիանայի գնմանը զուգահեռ 1804 թվականից քաղաքում սկսեցին բնակվել անգլոֆոններ, ինչի արդյունքում Նոր Օռլեանը սկսեց արագ ընդարձակվել։ 19-րդ դարի վերջին Ֆրանսիական թաղամասի շրջանում սկսեցին բնակվել Իռլանդիայից և Իտալիայից եկածները։
Ֆրանսիական թաղամասը եվրոպացիների կողմից Լուիզիանայի յուրացման կարևորագույն պատմական վայրերից մեկն է։ 1965 թվականի դեկտեմբերի 21-ին այն դարձավ Ազգային պատմական հուշարձան, իսկ 1966 թվականի հոկտեմբերի 15-ից Թաղամասը ընդգրկվեց ԱՄՆ-ի պատմական վայրերի ազգային գրանցամատյանում[2][3]։
2000 թվականին Ֆրանսիական թաղամասի տարածքում բնակվում էր 4176 մարդ[4]։ 2005 թվականին Կատրինա փոթորիկը Նոր Օռլեանին զգալի վնաս հասցրեց, բայց Թաղամասի կրած վնասներն ավելի թեթև էին[5]։
Ֆրանսիական թաղամասի հիմնական տեսարժան վայրերն են՝ Բուրբոն սթրիթը, Կանալ սթրիթը, Ջեքսոնի հրապարակը, Սուրբ Լյուդովիկոսի տաճարը։ Ֆրանսիական թաղամասը նաև սկիզբ է տվել Մարդի Գրայի ժամանակ զգեստավորված ներկայացմանը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.