Ֆրանսիական Գվիանա
From Wikipedia, the free encyclopedia
Ֆրանսիական Գվիանան (ֆր.՝ Guyane Française), Ֆրանսիայի ամենամեծ անդրծովյան երկրամասն է, որը գտնվում է Հարավային Ամերիկայի հյուսիս-արևելքում։ Վարչական կենտրոնը Կայեննա քաղաքն է։ Սահմանակցում է արևմուտքում` Սուրինամի, հարավում և արևելքում` Բրազիլիայի հետ, հյուսիսում և հյուսիս-արևելքում ափերը ողողում են Ատլանտյան օվկիանոսի ջրերը։
Ֆրանսիական Գվիանա | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Կարգավիճակ | Ֆրանսիայի անդրծովյան դեպարտամենտ և Ֆրանսիայի երկրամասեր | ||||
Մտնում է | Ֆրանսիա | ||||
Ներառում է | arrondissement of Cayenne? և arrondissement of Saint-Laurent-du-Maroni? | ||||
Պետական լեզու | ֆրանսերեն և Guianan Creole? | ||||
Մայրաքաղաք | Կայեննա | ||||
Պետական կարգ | Նախագահական հանրապետություն | ||||
Կառավարության ղեկավար | Rodolphe Alexandre? | ||||
Ազգաբնակչություն | 250109 | ||||
Կարգախոս | Fert Aurum Industria | ||||
Հիմնադրված է | մարտի 21, 1946 թ. | ||||
Արժույթ | Եվրո | ||||
Ժամային գոտի | UTC−3 | ||||
Հեռախոսային կոդ | +594 | ||||
Ինտերնետ-դոմեն | .gf | ||||
ctguyane.fr |
Տարածքի ընդարձակությամբ (83.846 քառակուսի կիլոմետր[1], որի 98 տոկոսը պատված է արևադարձային լավ պահպանված, հարուստ անտառներով[2]) երկրորդն է Ֆրանսիայի տարածաշրջանների մեջ։ Երկրորդն է նաև սակավ բնակեցված լինելու տեսակետից (բնակչության թիվը՝ ավելի քան 280 հազար մարդ, որոնց մորավորապես կեսն ապրում է մայրաքաղաք Կայեննայում)։ Հարավային Ամերիկայում ներկայումս միակ մայրցամաքային տարածքն է, որ դեռևս պատկանում է եվրոպական երկրի և մտնում է Եվրոպական միության կազմի մեջ՝ լինելով վերջինիս ամենաընդարձակ երկրամասը Եվրոպայի սահմաններից դուրս։ Գործածության մեջ գտնվող արժույթը եվրոն է, պետական լեզուն՝ ֆրանսերենը, սակայն էթնիկ ամեն մի խումբ ու համայնք գործածում է իր լեզուն (տեղաբնիկների լեզուներից առավել տարածվածը գվիանական կրեոլերենն է)։
Բնակչության թվով աշխարհում զբաղեցնում է 186-րդ տեղը[3]։