![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/f0/Fmorone002.jpg/640px-Fmorone002.jpg&w=640&q=50)
Ֆրանչեսկո Մորոնե
From Wikipedia, the free encyclopedia
Ֆրանչեսկո Մորոնե (իտալերեն՝ Francesco Morone, 1471[1], Վերոնա, Վենետո, Իտալիա - մայիսի 26, 1529, Վերոնա, Վենետո, Իտալիա), Վերածննդի դարաշրջանի իտալացի նկարիչ, որ հիմնականում գործել է իր հայրենի Վերոնա քաղաքում։ Վերոնացի մեկ այլ նկարչի՝ Դոմենիկո Մորոնեի որդին էր[2]։ Իտալացի նկարիչ և արվեստաբան-պատմիչ Ջորջո Վազարին նշանավոր նկարիչների, քանդակագործների, ճարտարապետների կենսագրություններն ամփոփող իր գրքում գովաբանում է Վերոնայի Սանտա Մարիա ին Օրգանո (Santa Maria in Organo) եկեղեցու ավանդատան գմբեթի պատկերազարդման նպատակով Ֆրանչեսկոյի արած որմնանկարները (1505-1507 թթ.): Վերջինս այդ նույն եկեղեցում նկարազարդել է նաև երգեհոնի փեղկերը։ Արվեստի որոշ պատմաբաններ գտնում են, որ վերոնացի նկարիչ Պաոլո Կավացոլան եղել է Ֆրանչեսկոյի աշակերտը, ուրիշների կարծիքով էլ Պաոլոն աշխատել է որպես Ֆրանչեսկոյի ընտանիքի անդամներից մեկի օգնական[3]։
Ֆրանչեսկո Մորոնե | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1471[1] |
Ծննդավայր | Վերոնա, Վենետո, Իտալիա |
Վախճանվել է | մայիսի 26, 1529 |
Մահվան վայր | Վերոնա, Վենետո, Իտալիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | նկարիչ |
Ոճ | Veronese school? |
![]() |