From Wikipedia, the free encyclopedia
Ֆրանչեսկո Մաուրիցիո Կոսիգա (իտալ.՝ Francesco Maurizio Cossíga, հուլիսի 26, 1928[2][3][4][…], Սասսարի, Սարդինիա, Իտալիա[5][6][1] - օգոստոսի 17, 2010[7][2][3][…], Հռոմ, Իտալիա[5][6][11][12]), իտալացի պետական գործիչ, 1985-1992 թվականներին զբաղեցրել է Իտալիայի նախագահի պաշտոնը, 1979-1980 թվականներին եղել է Իտալիայի նախարարների խորհրդի ներկայացուցիչ։ Ցմահ սենատոր, Իտալիայի պատվարոր նախագահ։
Ֆրանչեսկո Կոսիգա իտալ.՝ Francesco Cossiga | |
Կուսակցություն՝ | Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցություն[1] |
---|---|
Կրթություն՝ | Liceo classico Domenico Alberto Azuni?[1], University of Sassari?[1] և Սուրբ Սրտի կաթոլիկ համալսարան[1] |
Գիտական աստիճան՝ | դափնեկիր[1] (1948) |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, իրավաբան և համալսարանի դասախոս |
Դավանանք | կաթոլիկություն |
Ծննդյան օր | հուլիսի 26, 1928[2][3][4][…] |
Ծննդավայր | Սասսարի, Սարդինիա, Իտալիա[5][6][1] |
Վախճանի օր | օգոստոսի 17, 2010[7][2][3][…] (82 տարեկան) |
Վախճանի վայր | Հռոմ, Իտալիա[5][6] |
Քաղաքացիություն | Իտալիա և Իտալիայի թագավորություն |
Ի ծնե անուն | իտալ.՝ Francesco Cossiga |
Ամուսին | Giuseppa Sigurani?[1] |
Զավակներ | Giuseppe Cossiga?[1] և Anna Maria Cossiga?[1] |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Ծնվել է 1928 թվականի հուլիսի 26-ին՝ Սասսարիում։ Ֆրանչեսկոն սովորել է մասնավոր դպրոցում, իսկ 10 տարեկան հասակում ընդունվել է Սասսարի քաղաքի Դոմենիկո Աձունիի անվան գիմնազիայի նախակրթարան։ 16 տարեկան հասակում գիմնազիան ավարտելուց հետո կրթությունը շարունակել է Սասսարիի իսկ հետո հետո Միլանի կաթոլիկ համալսարանում։ Որոշ ժամանակ անց վերադարձել է Սասսարիի համալսարան և 1948 թվականին ավարտել իրավաբանական ֆակուլտետը։ Դարձել է փաստաբան և միաժամանակ զբաղվել է սահմանադրական իրավունքի ուսումնասիրմամբ։ 1951 թվականի հունվարի 31-ին նշանակվել է Սասսարիի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի ասիստենտ։ Դասախոսել է 1954-1970 թվականներին, բացի այդ համարվում է մի շարք գիտական աշխատությունների հեղինակ[13]։
1961 թվականի նոյեմբերի 23-ին նախագահ Ջովանի Գրոնկին Կոսիգային շնորհել է կորվետտայի կապիտանի կոչում, իսկ 1972 թվականին նախագահ Ջովանի Լեոնեն նրան շնորհել է 2-րդ աստիճանի կապիտանի կոչում[14]։
1945-1985 թվականներին եղել է Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության անդամ (ՔԴՊ)։
Եղել է Կաթոլիկ գործողություն կազմակերպության անդամ։ 1956-1958 թվականներին գլխավորել է Սասսարիի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության բաժանմունքը[15]։
1958 թվականից եղել է Իտալիայի խորհրդարանի պատգամավորների պալատի պատգամավոր։
1963 թվականից եղել է Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության խորհրդարանական խմբի ղեկավարության անդամ։
1976-1978 թվականներին եղել է Իտալիայի ներքին գործերի նախարար։ Նրա ջանքերի շնորհիվ վերակազմավորվել է ոստիկանությունը, ինչպես նաև ստեղծվել է հակաահաբեկչական առաջին ստորաբաժանումը։ Ալդո Մորոյի մահից հետո հրաժարական է տվել։
1979 թվականի օգոստոսից մինչև 1980 թվականի մարտ և 1980 թվականի ապրիլից մինչև սեպտեմբեր ընկած ժամանակահատվածներում զբաղեցրել է Իտալիայի վարչապետի պաշտոնը։
1983-1985 թվականներին եղել է Իտալիայի Հանրապետության Սենատի ներկայացուցիչ։
1985 թվականի հունիսի 24-ին՝ առաջին ընտրաշրջանի ընթացքում տեղի ունեցած խորհրդարանի երկու պալատների ընդհանուր նիստի ժամանակ ընտրվել է Իտալիայի նախագահի պաշտոնում։ Դարձել է Իտալիայի պատմության ամենաերիտասարդ նախագահը։
1992 թվականի ապրիլի 28-ից եղել է Ցմահ սենատոր։
Նախարարների խորհրդի նախագահի հրամանագրով հռչակվել է Իտալիայի պատվավոր նախագահ։
1960 թվականին Ֆրանչեսկո Կոսիգան ամուսնացել է Ջուզեպե Սիգուրանիի հետ, 1961 թվականին ծնվել է դուստրը՝ Աննա Մարիան, իսկ 1963 թվականին որդին՝ Ջուզեպպեն։ 1993 թվականին նրանք բաժանվել են։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.