From Wikipedia, the free encyclopedia
Ֆրանկ Էշքորտ Ջուդ, Բարոն Ջուդ (մարտի 28, 1935[1], Սաթն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն - ապրիլի 17, 2021[2]) բրիտանացի քաղաքական գործիչ, Պահպանողական կուսակցության անդամ։ Ջոuդը սովորել է Լոնդոն քաղաքի դպրոցում և Լոնդոնի տնտեսագիտական դպրոցում։ Նա դարձել է Միջազգային կամավորական կազմակերպության գլխավոր քարտուղար, միջազգային խաղաղության կազմակերպության գործադիր կոմիտեի անդամ և Միացյալ թագավորության «Սովից ազատ» երիտասարդական կոմիտեի ղեկավար։
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Ջուդին դարձել է Միջազգային կամավորական կազմակերպության գլխավոր քարտուղար 1960 թվականին և բավական ժամանակ նվիրվել է կազմակերպության ընդլայմանը[3]։ 1966 թվականին Ջուդը լքել է իր դիրքը կազմակերպությունում, որպեսզի սկսի իր կարիերան քաղաքականությունում։
Ջուդը մասնակցել է 1959 թվականին մեծամասնական ընտրություններին Սաթըն և Չիմ ընտրատարածքում, որտեղ իր մայրն է մասնակցել 1945 թվականին։ Հետագայում 1964 թվականին մասնակցել է Արևմտյան Պորթմանի ընտրատարածքում, հետագայում 1966 թվականին նույն տարածքից դարձել է պատգամավոր՝ մնալով մինչև 1974 թվականը, երբ փոխվեց ընտրատարածքների բաժանումը և նա ընտրվեց հյուսիսային Պորթմանից, մինչև 1979 թվականը, երբ նրան փոխարինեց Պահպանողական կուսակցության անդամ Պետեր Գրիֆիթսը։
Ջուդը եղել է Արքայական նավատորմի նախարարը 1974-ից 1976 թվականներին։ 1976-ից 1979 թվականը եղել է Միջազգային զարգացման քարտուղար և 1976-ից 1979 թվականներին եղել է Միջազգային բարեկեցության գրասենյակի տեղական նախարար, 1985-ից 1991 թվականներին եղել է Օքսֆամ բարեգործական միության տնօրեն, Ջուդը 1991 թվականին ստացել է իր ցմահ կոչումը՝ Հեմփշիր երկրամասի Պորտսի կղզու Բարոն Ջուդ[4]։ Լորդերի պալատում նա Մարդու իրավունքների հանձնաժողովի անդամ էր։
Լորդ Ջուդը 1970-ից 1973 թվականներին և 1997-ից 2005 թվականներին Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի անդամ էր, որտեղ նա Չեչնիայի հարցերով զեկուցող էր և մի քանի անգամ այցելել է Գրոզնի։
Ջուդը հարցազրույց է տվել 2012 թվականին «Խորհրդարանի պատմություն» պատմական նախագծի շրջանակներում[5][6]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.