From Wikipedia, the free encyclopedia
Ֆրանե Սելակ (խորվ.՝ Frane Selak, հունիսի 14, 1929, Խորվաթիա - նոյեմբերի 30, 2016[1]), խորվաթ երաժիշտ և երաժշտության ուսուցիչ։ Հայտնի է նրանով, որ կարողացել է խուսափել մահից յոթ դժբախտ պատահարներից հետո, իսկ այնուհետև վիճակախաղով շահել է խոշոր գումար, որի համար լրագրողները նրան անվանել են «աշխարհի ամենահաջողակ մարդ»[2]։
Ֆրանե Սելակ խորվ.՝ Frane Selak | |
---|---|
Ծնվել է | հունիսի 14, 1929 |
Ծննդավայր | Խորվաթիա |
Մահացել է | նոյեմբերի 30, 2016[1] (87 տարեկան) |
Քաղաքացիություն | Խորվաթիա |
Մասնագիտություն | ուսուցիչ |
Ծնվել է 1929 թվականի փետրվարի 7-ին։ Դպրոցն ավարտելուց հետո ստացել է երաժշտական կրթություն. դառնալով դիրիժոր՝ նա աշխատանքի է անցել որպես մանկական երգչախմբի ղեկավար[3]։
1962 թվականի հունվարին Սելակն ունեցել է իր առաջին վթարը։ Սարաևոյից Դուբրովնիկ ուղևորվող գնացքը դուրս է եկել ռելսերից և սուզվել գետը։ Մի անհայտ անձ Սելակին հանել է ջրից, իսկ մյուս 17 ուղևորները խեղդվել են։ Ինքը՝ Ֆրանեն, ձեռքի կոտրվածք է ստացել և հիպոթերմիա[4]։
1963 թվականին Սելակն օդանավով Զագրեբից Ռիեկա է ուղևորվել։ Թռիչքի մեկնարկից որոշ ժամանակ անց օդանավի սրահի հերմետիկությունը խախտվել է, ինչի հետևանքով 19 մարդ դուրս է ընկել օդանավից, այդ թվում՝ Սելակը։ Նրան հաջողվել է ողջ մնալ, քանի որ ընկել է խոտի դեզի վրա։ Մնացած ուղեւորները մահացել են[4]։
Ավիավթարից երեք տարի անց՝ 1966 թվականին, ավտոբուսը, որով Սելակը մեկնել է Սպլիտ, վթարի է ենթարկվել։ Վարորդը կորցրել է կառավարումը, ինչի հետևանքով ավտոմեքենան գլորվել է գետը։ Չորս ուղևոր խեղդվել է. Ֆրանեն կարողացել է դուրս գալ և լողալով հասնել ափ՝ ստանալով մի քանի թեթև վերք և կապտուկներ[5]։
1970 թվականին Սելակի մեքենան ընթացքում բռնկվել է։ Նրան հաջողվել է լքել մեքենան վառելիքի բաքի պայթելուց վայրկյաններ առաջ[6]։
Երեք տարի անց, մեկ այլ ճանապարհատրանսպորտային պատահարի ժամանակ, նրա մեքենայի վառելիքի պոմպի անսարքության պատճառով շարժիչը լցվել է տաք յուղով, ինչի հետևանքով կրակ է բռնկվել, որը ավտոխցիկ է ներթափանցել օդանցքների միջով։ Կրակը վառել է Սելակի մազերը, բայց նա էապես չի տուժել[7]։
1995 թվականին Սելակին հարվածել է Զագրեբի քաղաքային ավտոբուսը, սակայն նա ստացել է միայն թեթև վնասվածքներ[8]։
1996 թվականին Սելակը իր մեքենայով բախվելով ցանկապատին կարողացել է խուսափել լեռան ոլորանում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի բեռնատարի հետ ճակատային բախումից։ Սելակը ամրագոտի կապած չի եղել և հարվածից դուրս է շպրտվել մեքենայից։ Սելակը կառչել է ծառի ճյուղից, իսկ նրա մեքենան գլորվել է 100 մ խորությամբ անդունդը[9]։
Իր 73-ամյակից երկու օր անց Սելակը վիճակախաղով շահել է 900 000 եվրո։ Այդ ժամանակ նա ամուսնացած է եղել հինգերորդ անգամ։ Շահած գումարով Սելակը գնել է երկու տուն և նավակ, ինչպես նաև տնից ոչ հեռու կառուցել է Մարիամ Աստվածածնին նվիրված մատուռ, օգնել է տեղի տաճարի վերանորոգմանը և նոր գործիքներ գնել իր ծանոթ երաժիշտների համար[10]։ 2010 թվականին նա որոշում է կայացրել իր մնացած միջոցների մեծ մասը բաժանել հարազատներին և ընկերներին՝ պլանավորելով համեստ կենսակերպ վարել[11]։
Ֆրանե Սելակը մահացել է 2016 թվականի նոյեմբերի 30-ին 87 տարեկան հասակում։ Վերջին տարիներին նա ապրել է Պետրինյա քաղաքում[12]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.